Մայիսի 5-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի մասնագիտական թիմը՝ Ռեկտորի խորհրդական Ս․ Համբարձումյանը, «Հոգեբանություն» ամբիոնի վարիչ Հ․ Պետրոսյանը և ՈՒԽ անդամ Ն․ Մինասյանը, մասնակցեցին Սիսիանում կայացած մասնագիտական կողմնորոշման «Գիտանկյուն» միջոցառմանը։
Միջոցառման կազմակերպիչ Սյունիքի երիտասարդական Պատրիա խումբը համախմբել էր Սյունիքի մարզի ակտիվ երիտասարդներին, դիմորդներին՝ ներկայացնելու Հայաստանում առաջատար մասնագիտություններն ու ընդունելության կարգը։