ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը ներկայացնում էր համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հ․գ․թ․ Ջ․ Բաղդասարյանը։

Գիտաժողովի ընթացքում շեշտադրվեցին հետևյալ առանցքային թեմաները․

  1. Քրեակատարողական բարեփոխումների ընթացքը Հայաստանում — օրենսդրական փոփոխություններ, կառավարման նոր մոտեցումներ, վերահսկողության մեխանիզմներ։
  2. Մարդու իրավունքների պաշտպանությունը ազատազրկման վայրերում — խոշտանգումների կանխարգելում, առողջապահական և հոգեբանական աջակցություն, խտրականության վերացում։
  3. Հասարակական վերահսկողություն և թափանցիկություն — քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերը համակարգի բարելավման գործընթացում։
  4. Վերասոցիալականացման և կրթական ծրագրեր դատապարտյալների համար — մասնագիտական ուսուցում, հոգեբանական աջակցություն, ընտանիքի հետ կապերի վերականգնում։

Գիտաժողովն ուղղված էր նպաստելու քրեակատարողական պրակտիկայի գիտահենության մակարդակի բարձրացմանը, գիտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև համակարգում իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակում՝ հիմնախնդիրների վերհանման և մարտահրավերների գիտականորեն հիմնավորված լուծումների մշակմանն ու ներդրմանը։