Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ներկայացուցիչներ Ջ. Բաղդասարյանն ու Ս. Համբարձումյանը մասնակցեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) Ծրագրի աջակցությամբ, 2025թ. բյուջետային գործընթացի շրջանակում կազմակերպված հերթական 8-րդ խորհրդատվական հանդիպմանը։
Խորհրդատվական հանդիպումների այս շարքը նպատակ ունի՝ ընդլայնելու և խորացնելու տեղական ՔՀԿ-ների պատկերացումը բյուջետային գործընթացի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ԱՍՀՆ 2025թ․ բյուջեում նախատեսվող ծրագրերի/միջոցառումների փորձագիտական վերլուծությանը և մասնակցեցին բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ ինտերակտիվ քննարկմանը։
Ներկայացվեց նաև արտակարգ իրավիճակներում ընդունիչ-բաշխիչ կայանի ստեղծման ԱՍՀՆ-ի նոր նախաձեռնությունը։