Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է․ այս օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
«Ուրարտու» համալսարանը, ի դեմս պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների, սրտանց շնորհավորում է բոլոր մայրերին և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Սա յուրատեսակ և հրաշալի առիթ է սիրո, երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղելու բոլորիդ՝ նվիրումի, հոգատարության և խոհեմության համար։
Թող որ ձեր ժպիտները երբեք չխամրեն, իսկ երջանկությունը լինի ձեր կյանքի մշտական ուղեկիցը։