Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և գործընկերներ,
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը շնորհավորում է բոլորին Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Սեպտեմբերի 1-ը նոր ակնկալիքների, նպատակների և նվիրումի սկիզբ է։ Այն հիշեցնում է մեզ, որ կրթությունն ամենամեծ արժեքն է, որը ձևավորում է անհատի ու հասարակության ապագան։
Թող այս ուսումնական տարին լինի ձեռքբերումների, մասնագիտական ու անձնական աճի նոր սկիզբ:
Թող յուրաքանչյուր օր լցվի նոր գիտելիքներով, ստեղծագործական մոտեցմամբ և զարգանալու անսահման ցանկությամբ։
Կրթության ուղին ոչ միայն գիտելիքի կուտակումն է, այլև արժեքների, պատասխանատվության ու մարդասիրության դաստիարակում։
Մաղթում ենք հաջողություններ և անսպառ ոգեշնչում՝ գիտելիքի ու զարգացման ճանապարհին։
Շնորհավոր Սեպտեմբերի 1


