Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողների  հետ հանդիպման էր «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խ․ Մարոզյանը։ Վերջինս ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, առաջիկայում նախատեսվող ծրագրեը՝ ակնկալելով ուսանողների ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև ՀԿ պատվոգրերով պարգևատրեց Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի Ուսանողական խորհրդին, ուսանողներ Նելլի Մինասյանին, Սրբուհի Գետևոնյանին, Մերի Ղարոյանին՝ կազմակերպության միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Հանդիպմանը ներկա էր նաև ռեկտորի պաշտոնակատար Ջեմմա Բաղդասարյանը, ով ողջյունեց նման հանդիպումների ձևաչափը։

Ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանն իր խոսքում կարևորեց ուսանողների աշխատանքների, ներդրումների գնահատումը, քանի որ հասարակության ակտիվության ու զարգացման երաշխավորը կիրթ և իրավագիտակից ուսանողն է, ում պետք է և՛ սատարել, և՛ գնահատել։

Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, հարց ու պատասխաններով քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցային դրույթները։