Ուսումնաարտադրական պրակտիկա

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում մեկնարկել է առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան։

Այն ուսումնական ծրագրի կարևոր և պարտադիր բաղադրիչ է, որը միտված է տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, մասնագիտական հմտությունների զարգացմանն ու իրական աշխատանքային միջավայրին ծանոթանալուն։

Պրակտիկան նախատեսվում է իրականացնել 5 մասնագիտացված կենտրոններում՝ ապահովելով ուսանողների բազմակողմանի փորձառությունն ու մասնագիտական աճը։