ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ

Ջեմմա Սամվելի Բաղդասարյան

հոգեբանական գիտությունների թեկնածու

jembs@mail.ru

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ  ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

1979թ. ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը

2000թ. Ռուսաստանի մենեջմենթի ակադեմիայի աշխատունակության փորձաքննության և աշխատանքի կազմակերպման ինստիտուտի բժշկասոցիալական վերականգնման բաժինը

1995թ. Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ծառայությունների ստեղծման վերաբերյալ TACIS-ի եռամսյա դասընթացները

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ

1982-1996թթ.- ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրության, ապա՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  առաջատար մասնագետ, բաժնի պետ, հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ,

1996-2009 թթ- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ,

2009-2017 թթ.- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ,

2017-2019 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ,

2019թ-ից – ՄԱԿ-ի միջազգային փորձագետ սոցիալական հարցերով,

2020 թ-ից —   Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ,,Ուրարտու,,  համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ :

2004-2008 թթ. — Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտեի փորձագետ,

2008-2010 թթ. —  Եվրախորհրդի հաշմանդամների վերականգնման և նրանց հասարակություն ինտեգրման հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ, 2010 թ.՝ կոմիտեի փոխնախագահ,

ՀՀ վարչապետի որոշմամբ՝

2008-2017թթ — Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,

2013-2016 թթ. — Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ,

2012-2015 թթ. — ՀՀ վարչապետին առընթեր կանանց հիմնահարցերի հանձնաժողովի անդամ,

2010-2017 թթ. — ՀՀ ոստիկանությանը կից թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,

2001-2017 թթ.- Գերիների, պատանդների և անհայտ կորածների հիմնահարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր միջգերատեսչական հանձնաժողովի անդամ,

2012-2017 թթ. — Աուտիզմի ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

    Միջազգային գիտաժողովներին մասնակցություն     

Միջազգային համաժողով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման մասին, զեկուցող — 1998 թ. Վաշինգտոն (ԱՄՆ),

Բնակչության ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ  Միջազգային նախարարական համաժողով,  զեկուցող — 2005 թ.  Մալագա  (Իսպանիա),      

Միջազգային համաժողով Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման վերաբերյալ, զեկուցող —             2008 թ. Վաշինգտոն (ԱՄՆ),

Ծերացման միջազգային գիտաժողով, կազմակերպիչ — 2009 թ. Երևան (Հայաստան),    

 Բնակչության ծերացման հիմնախնդիրների վերաբերյալ  Միջազգային համաժողով, զեկուցող — 2012 թ. Բանգկոկ (Թաիլանդ),

Միջազգային կոնֆերանսներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման հարցերով, զեկուցող — 2004թ. Ստավանգեր (Նորվեգիա),    2005 թ. Մոսկվա (ՌԴ),     2016 թ. Երևան (Հայաստան)

 

Սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստումներին մասնակցություն (այդ թվում՝ միջազգային)    

  • Վերապատրաստում՝ Սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների և սոցիալական ծառայությունների ստեղծման և ներդրման վերաբերյալ TACIS-ի ծրագրով, դասախոս — 1995-1996թթ.Երևան (Հայաստան),              
  • Վերապատրաստում՝ Սոցիալական պաշտպանության համակարգի մասնագետների, դասախոս   —      1996-2008 թթ. Երևան (Հայաստան), 

·       Սոցիալական ոլորտում ICF-ի ներդրման վերաբերյալ դասընթաց, միջազգային խորհրդատու —2019 թ.  նոյեմբեր, Բիշքեկ,

  • Միջազգային ֆորումներ, ՄԱԿ-ի միջազգային փորձագետ, զեկուցող:

  

Պարգևատրումներ

«Մխիթար Հերացի» շքանշան (2006 թ.),

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2013 թ.):

ՀՀ վարչապետի հուշամեդալ (1998 թ.),

ՀՀ նախագահի շնորհակալագիր (2003 թ.),

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալ (2008թ.),

«Գարեգին Նժդեհ» մեդալ (2008 թ., ՀՀ ՊՆ),

ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2010 թ.):

ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է:
2006 թվականից Բնական և հասարակական գիտությունների միջազգային և ռուսական ակադեմիաների հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է:
2016 թվականի նոյեմբերին շնորհվել է ԱՄՆ ՄԶԳ / PRIP ծրագրի հետ արդյունավետ համագործակցության վկայական, որով ընդգծվել է ԱՀԿ Ֆունկցիաների  միջազգային դասակարգման ներդրման աշխատանքային խումբը հաջողությամբ ղեկավարելը:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Օքսանա Արամայիսի Գասպարյան

gasparyanoksana4@gmail.com

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

— 2004–2008 թթ. ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարանի բակալավրիատը՝ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ

— 2008–2010 թթ. ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարանի մագիստրատուրան՝ «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ

— 2010–2016 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարանում՝ որպես ուսումնական մասի վարիչի տեղակալ

— 2016–2019 թթ. աշխատել է Ստեփանակերտի թիվ 6 պետական մանկապարտեզում՝ որպես դաստիարակ

— 2019–2023 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարանում՝ որպես դասախոս

— 2019–2023 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» Համալսարանում՝ որպես մանկավարժության ամբիոնի վարիչ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

— «Մասնագիտության կրթական ծրագրի որակի ապահովում» թեմայով դասընթաց, կազմակերպիչ՝ ՈԱԱԿ

— «Հեռավար դասավանդման մեթոդիկայի գաղտնիքները» թեմայով վեբինար, կազմակերպիչ՝ EduArmenia

— «ZOOM հարթակի կիրառումը դասավանդման մեջ» թեմայով դասընթաց, կազմակերպիչ՝ EduArmenia

— Handman Bin Mohammed Smart University (HBMSU), կազմակերպիչ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ

— «Բուհական կրթությունը և հասարակության մարտահրավերները» թեմայով դասընթաց, կազմակերպիչ՝ EduArmenia

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

— «Սոցիալական մեդիայի ազդեցությունը կրտսեր դպրոցականների դաստիարակության գործընթացի վրա», Երևան, «Մանկավարժ» հրատարակչություն, 2020 թ., էջ 81–84

— «Տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես դեռահասների կենսադիրքորոշումների և սոցիալականացման վրա ազդող գործոն», «Դպրատուն», Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարան, 7 էջ

— «Ուսուցման կազմակերպման խմբային եղանակից կոլեկտիվ եղանակի անցման դժվարություններն ու հաղթահարման ուղիները», «Դպրատուն» հանդես, 7 էջ, համահեղինակ