«Ուրարտու» համալսարանը «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովի համակազմակերպիչ
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը համակազմակերպիչ էր ԵՊՀ-ում անցկացված «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովի, որտեղ գիտական զեկույցներով հանդես եկան համալսարանի ռեկտոր, հ.գ.դ., պրոֆեսոր Ս. Սեդրակյանը և ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր հ.գ.թ. Ջ. Բաղդասարյանը։
Գիտաժողովի ընթացքում «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը և ոլորտում իրենց ներդրումն ունեցող գիտնականներ պարգևատրվեցին Ամերիկայի հայկական վարքաբանական ասոցիացիայի մեդալով։
Գիտաժողովին մասնակցում էին նաև 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ։





