ՀՀ ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ENICArmenia) կողմից ս.թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպվել էր «Օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներ. քաղաքականություն և պրակտիկա» թեմայով դասընթաց, որին մասնակցել են նաև «Ուրարտու» համալսարանի երկու աշխատակից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Դանիելյանը և ռեկտորի խորհրդական, որակի ապահովման պատասխանատու Ս. Համբարձումյանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել օտարերկրյա որակավորումների ճանաչման արդի հիմնախնդիրներին, ճանաչման հիմնական սկզբունքներին և այլ հարցերի:
Ներկայացվեց նաև կեղծարարությունը միջազգային բարձրագույն կրթության մեջ հետազոտությունների արդյունքը, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում առկա իրավիճակը՝ կապված կեղծարարության զարգացող խնդրի հետ: Դասընթացը շատ արդիական, ճանաչողական և ուսուցողական էր: