Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր՝ «Սոցիալական աշխատանք»-ի ամբիոնի վարիչ՝ հ.գ.թ. Ջեմմա Բաղդասարյանը , «Հոգեբանություն» ամբիոնի վարիչ՝ հ.գ.թ., դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը և հանրային կապերի և գովազդի պատասխանատու՝ Նովելլա Կասպարյանը, մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Թեթև արդյունաբերության պետական քոլեջ։

Այցի գլխավոր նպատակն էր քոլեջի ուսանողներին ծանոթացնել հոգեբանի և սոցիալական աշխատողի մասնագիտություններին, ներկայացնել դրանց դերը ժամանակակից հասարակությունում և կրթական ուղիները՝ ուղղված տվյալ ոլորտներում մասնագետների պատրաստմանը։ Քննարկվել է նաև համագործակցության զարգացման հնարավորությունները՝ համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից։

 Պրոռեկտոր Ջ. Բաղդասարյանը հանդիպման ընթացքում նշեց.
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մասնագիտական կողմնորոշման գործընթացին, հատկապես այն ոլորտներում, որտեղ գիտելիքը ու հմտությունները մեծ պահանջարկ ունեն։ Հաճույքով ներկայացրինք «Ուրարտու» համալսարանի կրթական ծրագրերը և միմյանց հետ փոխադարձ համագործակցության նոր հնարավորությունները, երիտասարդների զարգացման համար»։

Հոգեբանության ամբիոնի դասախոս Հ. Պետրոսյանը հավելեց.
«Այսպիսի հանդիպումները ոչ միայն ուսանողների համար օգտակար են, այլև մեզ տալիս են արժեքավոր փորձ, որը հնարավոր է կիրառել մեր կրթական ծրագրերում։ Մենք ուրախ ենք, որ կարող ենք երիտասարդներին ուղղորդել ճիշտ մասնագիտությունների ընտրության մեջ և աջակցել իրենց զարգացմանը»։

Այս այցը նպաստեց ոչ միայն մասնագիտական կողմնորոշմանը, այլև երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության խորացմանը։
Շնորհակալություն Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ -ին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։