Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների պրակտիկաների ամփոփում՝ պրակտիկայի մեթոդիստ-ղեկավարներ, դասախոսներ  հ․գ․թ․, դոցենտ Հ․ Պետրոսյանի, հ․գ․թ․ Ս․ Վարդանյանի,  մ․գ․թ․ Մ․ Գևորգյանի և Ջ․ Բաղդասարյանի ղեկավարությամբ:

Պրակտիակայի խմբերի ավագներից յուրանքանչյուրը ներկայացրեց պրակտիկայի

օրերին ուսանողների իրականացրած անհատական և խմբային աշխատանքները, դասալսումները, սեղմինար-քննարկումները, կիրառված հոգեբանական մեթոդները և դրանց արդյունքները։

Քննարկումներ ծավալվեցին նաև պրակտիկայի անցկացման վայրի ընտրության, ընթացիկ աշխատանքների կազմակերպման և ուսանողների առաջարկների շուրջ։

Ըստ որակի ապահովման կենտրոնի դիտարկումների՝ ուսանողները դրական են գնահատում իրականացված պրակտիկայի ձևաչափը և ղեկավարների աշխատանքը։