Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Ուրարտու» համալսարանի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ սեմինար քննարկում, հոգեբանական զրույց բավականին արդիական՝ «Կախվածության հոգեբանական մեխանիզմները» թեմայով:

Զեկուցող՝ Նորք հոգեբուժական կլինիկայի հոգեբան, առաջատար մասնագետ, «Ուրարտու» համալսարանի դասախոս, հոգեբանության առաջատար մասնագետ Մարինա Թոզալաքյան:

Սեմինարի նպատակն էր ուսանողներին փոխանցել 21-րդ դարում լայն քննարկում ունեցող հոգեբանական օգտակար գիտելիքներ: