Ինչքա՜ն շատ արխետիպեր կան կնոջ մեջ, ինչքա՜ն շատ կերպարներ, վիճակներ են ակտիվանում՝ հաճախ որոշելով կյանքի ուղին և բովանդակությունը՝ ընտանիքում, սիրո մեջ, աշխատանքում, աշխարհում:
Ներդաշնակ կնոջ բացահայտում հոգեբանի հետ՝ սուրճի ներքո։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն.
Ի՞նչ արխետիպեր կան կնոջ մեջ, ինչպե՞ս են ձևավորվել
Ինչպե՞ս են գերակա արխետիպերը դրսևորվում կյանքի տարբեր ոլորտներում, դրանց առավելությունները և թերությունները
Ինչպե՞ս զարգացնել կանացի որոշ արխետիպեր և ներդաշնակել՝ դառնալով «կին ողջ գունապնակով»:
Ինչպես նշեցին մասնակիցները. «Հանդիպումը հոգեթերապևտիկ էր և ստիպեց մտածել կանացի այնպիսի կողմերի մասին, որոնք ինչ-ինչ պատճառներով չենք ճանաչում, բայց այսօր դրանք բացահայտելով կարող ենք զարգացնել և լինել ներդաշնակ » :
Վարող՝ Ուրարտու համալսարանի դասախոս, հ.գ.թ., թրեյնինգավար Սեդա Վարդանյան