Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Սոցիալական աշխատողի գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման, հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը, ինչպես նաև օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները:
Մեծապես կարևորելով սոցիալական ոլորտի աշխատակիցների առաքելությունը՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը շնորհավորում է ուսանողներին և սոցիալական ոլորտի աշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Բնագավառի աշխատակիցներին մաղթում ենք մասնագիտական նոր նվաճումներ, անսպառ ուժ ու եռանդ այդ պատասխանատու ու անչափ կարևոր աշխատանքում: