Երկրաշարժը թողեց անջնջելի հետևանքներ և բացահայտեց մարդկային դիմացկունությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը դժվարին իրավիճակներում, ընդգծեց համայնքային աջակցության, մարդու իրավունքների պաշտպանության և հոգեբանական աջակցման կարևորությունը։
Դեկտեմբերի 7-ը հիշատակում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը խլեց ավելի քան 25,000 մարդու կյանք, հազարավոր մարդիկ մնացին վիրավոր կամ անօթևան, իսկ համայնքներն ավերվեցին։
Հիշեցնենք նաև, որ համալսարանի ռեկտոր, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Ս. Սեդրակյանը, օրախնդիր համարելով կիրառական հոգեբանության և սոցիալական աշխատանքի ոլորտները համապատասխան մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը, 1991 թվականին հիմնադրեց գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «ՈՒՐԱՐՏՈՒ» համալսարանը։
Սպիտակի երկրաշարժի հիշատակը ծառայում է որպես հիշեցում, որ համերաշխությունը, հոգատարությունը և մարդկային աջակցությունը կարող են փրկել կյանքեր ու վերականգնել հասարակությունը:



