Ս.թ.-ի մայիսին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում անցկացվեց վերապատրաստման դասընթաց ՆՈւՀ֊երում աշխատող հոգեբանների համար՝ «Հոգեբանի աշխատանքը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» թեմայով:
Դասընթացը վարեցին «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ. թ., դոցենտ՝ Հռիփսիմե Պետրոսյանը և դասախոս, մ.գ. թ., դոցենտ ՝ Մայրանուշ Գևորգյանը։
Դասընթացի ընթացքում ներառված էին երեք ուղղություններ.



Քննարկվեցին նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանական առանձնահատկությունները, տարիքային ճգնաժամերը և նորագոյացությունները,
դիագնոստիկան նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքներում, տրվեց դիագնոստիկ գործիքակազմ,
Պրակտիկ աշխատանք նախադպրոցական տարիքի երեխաների հետ
• Իմացական ոլորտ
• Տեսողական և լսողական ընկալում
• Խոսքի զարգացում
• Տարածական ընկալում և խոշոր մոտորիկա
• Մանր մոտորիկա
• Հույզեր և զգացողություններ
• Հեքիաթաթերապիա
• Արտթերապևտիկ տեխնիկաներ
Մասնակիցներին ներկայացվեցին նաև սթրեսակայունության, ինքնախնամքի, անձնային աճի տեսական հարցեր և գործնական վարժանքներ։
Դասընթացի ամփոփումն տեղի ունեցավ հունիսի 1֊ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը ևս խորհրդանշական էր։
Դասընթացները շարունակական բնույթ են կրելու։