Ֆակուլտետրներ
Հոգեբանություն
Սոցիալական Աշխատանք
«Ուրարտու» համալսարանն ունի 2 ֆակուլտետ, որոնք գործում են Կորյունի 19 հասցեում գտնվող շենքում։ Ֆակուլտետի կրթական, մեթոդական և գիտահետազոտական աշխատանքները ղեկավարում է ֆակուլտետի դեկանը։
Ֆակուլտետի դեկանը.
• ներկայացնում է ֆակուլտետը համալսարանի այլ ստորաբաժանումների, ազգային և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում,
• ապահովում է Գիտական խորհրդի, Ֆակուլտետային խորհրդի, ռեկտորատի որոշումների, ինչպես նաև ռեկտորի հրամանների, պրոռեկտորների հրամանների ու ցուցումների կիրառումը,
• ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս տեղափոխելու, խրախուսելու, կրթաթոշակ տրամադրելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, հեռացնելու, վերականգնելու, ակադեմիական արձակուրդ տրամադրելու, ինչպես նաև ֆակուլտետների միջև ուսանողական շարժունակության վերաբերյալ,
• կազմակերպում և վերահսկում է ֆակուլտետի ուսումնական գործընթացը,
• այցելում է դասերին,
• հաստատման է ներկայացնում ուսումնական գրաֆիկները և վերահսկում դրանց կատարումը,
• կազմակերպում և վերահսկում է միջանկյալ և եզրափակիչ քննությունների անցկացումը,
• իրականացնում է ֆակուլտետի ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող գործընթացները։
Ֆակուլտետի գլխավոր կառուցվածքային ստորաբաժանումը ամբիոնն է։ Այն կրթական գործընթացի կազմակերպման հիմնական ենթակառուցվածքն է և միավորում է տվյալ մասնագիտության առարկաները դասավանդող դասախոսներին։
Ամբիոնը.
• մասնակցում է ուսումնական ծրագրերի և կրթական պլանների մշակմանն ու իրականացմանը,
• իրականացնում է կրթական պլաններով նախատեսված դասախոսությունները, գործնական պարապմունքները, սեմինարները, այլ դասերը, անցկացնում ընթացիկ քննություններն ու ստուգումները, մասնակցում է եզրափակիչ քննություններին,
• մշակում և հաստատում է կուրսային և դիպլոմային աշխատանքների թեմաները, վերահսկում դրանց կատարումը ուսանողների կողմից,
• ղեկավարում է ուսանողների ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների անցկացման գործընթացը,
• մշակում և հաստատում է ամբիոնում դասավանդվող բոլոր առարկաների կրթական ծրագրերը և ապահովում դրանց դասավանդումը,
• մշակում է բոլոր դասընթացների ուսումնական և մեթոդական նյութերը,
• իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ և ապահովում հետազոտությունների արդյունքների հնարավոր կիրառումը պրակտիկայում,
• պատրաստում, խմբագրում և հրատարակում է ուսումնական նյութեր (դասագրքեր, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլ նյութեր), գիտական աշխատանքներ,
• մշակում և կիրառում է ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործումը ուսուցման գործընթացում,
• կազմակերպում է գործընկերների դասերի այցելությունը և քննարկում դրանց արդյունքները,
• մշակում և իրականացնում է ուսանողների գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը,
• կազմակերպում է դաստիարակչական աշխատանք ուսանողների շրջանում,
• համագործակցում է ՀՀ համալսարանների համապատասխան ստորաբաժանումների և արտասահմանյան համալսարանների հետ՝ ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, որը համալսարանի Գիտական խորհրդի կողմից ընտրվում է 5 տարի ժամկետով՝ գաղտնի քվեարկությամբ։
