«Հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում» խորագրով հանրային քննարկմանը մասնակցեցին «Ուրարտու» համալսարանի իրավաբան, ռեկտորի խորհրդական Ս. Համբարձումյանը, ինչպես նաև համալսարանի ուսանողներ Մարիամը և Սուսաննան։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության ոլորտում առկա ընթացիկ խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև քաղաքականության բարելավմանն ուղղված հնարավոր առաջարկները։
Քննարկման շրջանակում Ս. Համբարձումյանն առաջարկեց ուսանողական կրթաթոշակների համակարգում ապահովել համաչափ մոտեցում՝ պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, ընդգծելով կրթական հնարավորությունների հավասարության կարևորությունը։
Հանդիպումն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում։






