Մարտի 18-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում տեղի ունեցավ հանդիպում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին արյան խմբերի առանձնահատկությունները, անդրադարձ կատարվեց արյան դոնորության կարևորությանը և դրա կենսական նշանակությանը։ Կարևորվեց նաև ուսանողների ակտիվ ներգրավվածությունը նման նախաձեռնություններում՝ որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում։
Հանդիպումն ուներ իրազեկման և կրթական ուղղվածություն՝ նպաստելով ուսանողների գիտելիքների ընդլայնմանը և մարդասիրական արժեքների ամրապնդմանը։








