Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Ա․ Սանթրոսյանը և որակի ապահովման պատասխանատու Ս․ Համբարձումյանը մասնակցեցին Tempus հանրային հիմնադրամի PROFFORMANCE թիմի (Հունգարիա, Բուդապեշտ) կողմից կազմակերպված PROFFORMANCE համայնքի միջոցառումների շարքի մեկնարկային վեբինարին։

Վեբինարը կայացավ 2026 թվականի մարտի 26-ին առցանց ձևաչափով և միավորեց բարձրագույն կրթության ոլորտի մասնագետների տարբեր երկրներից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նախաձեռնության հիմնական նպատակներն ու ուղղությունները, որոնք միտված են բարձրագույն կրթության որակի բարելավմանը, դասընթացների արդիականացմանը և ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների զարգացմանը։

Քննարկվեցին դասընթացների մշակման և բարելավման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթության առաջնահերթություններին համապատասխան գործելակերպերը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային փորձին և փոխանակելու մասնագիտական դիտարկումներ։