2026 թվականի մարտի 28-ին Ռուս-հայկական համալսարանում կայացավ «Շրջանավարտները ապագայի լավագույն ներդրումն են» միջազգային ֆորումը։
Ֆորումին մասնակցեցին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողները՝ արտաքին կապերի բաժնի պատասխանատու Արմենուհի Սանթրոսյանի ուղեկցությամբ։
Միջոցառումը կարևոր հարթակ էր, որը համախմբել էր ՀՀ և ՌԴ համալսարանների ուսանողներին, շրջանավարտներին և ոլորտի փորձագետներին՝ մասնագիտական զարգացման, համագործակցության և ապագայի հնարավորությունների շուրջ քննարկումներ իրականացնելու նպատակով։
Ֆորումի ընթացքում մեր ուսանողները հնարավորություն ունեցան՝
• ծանոթանալու տարբեր ոլորտների փորձագետների հետ,
• ստանալու օգտակար խորհուրդներ մասնագիտական զարգացման վերաբերյալ,
• ընդլայնելու իրենց մասնագիտական կապերը,
• ավելի հստակ պատկերացնելու իրենց ապագա կարիերայի ուղին։
Մասնակցությունը նմանատիպ նախաձեռնություններին կարևոր քայլ է ուսանողների մասնագիտական աճի և միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։






