Աուտիզմը մարդկանց և աշխարհն ընկալելու յուրահատուկ ձև է, իսկ մեր ամենամեծ աջակցությունը իրազեկ և կարեկցող լինելն է։

«Ուրարտու» համալսարանում մենք կարևորում ենք այս առաքելությունը՝ պատրաստելով մասնագետներ հոգեբանության և սոցիոլոգիայի ոլորտներում, ովքեր ունեն անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ աշխատելու աուտիզմ ունեցող անձանց հետ և աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակության մեջ։

Համալսարանում կազմակերպվում են տեղեկատվական հանդիպումներ և քննարկումներ՝ նվիրված թեմայի կարևորագույն հարցերին և մասնագիտական մոտեցումներին։

Եկե՛ք միասին ձևավորենք հասարակություն, որտեղ յուրաքանչյուր մարդ արժևորված է։

*Աուտիզմի իրազեկման միջազգային օրն ընդունվել է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին և նշվում է ամեն տարի ապրիլի 2-ին՝ սկսած 2008 թվականից։ Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն աուտիզմի մասին, ընդգծել վաղ ախտորոշման կարևորությունը և աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին։