ԳԻՏԵԼԻՔԻՑ ԴԵՊԻ ՎՍՏԱՀ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ![]()
Եթե ցանկանում եք համակարգել ձեր խորհրդատվական հմտությունները և տիրապետել տարբեր թերապևտիկ դպրոցների գործնական գործիքակազմին, ապա «Խորհրդատվական տեխնիկաներ թերապիայի ընթացքում» կարճաժամկետ վերապատրաստումը ձեզ համար է։![]()
Այստեղ տեսությունը անմիջապես վերածվում է հմտության՝ դերային փորձարկումների, դեպքերի վերլուծության, դասընթացավարի ցուցադրումների և կառուցողական հետադարձ կապի միջոցով։
7 առանցքային ուղղություն՝ մեկ ծրագրում.
Խորհրդատվական աշխատանքի տեսական հիմքեր (Ռոջերս, Բեկ, Ֆրանկլ, Յալոմ)
Ակտիվ լսում, էմպատիկ արձագանք և թերապևտիկ դաշինք
Հարցադրման արվեստ, վերաձևակերպում և ամփոփում
Հույզերի վավերացում, նորմալիզացիա և լռության կիրառում
Կոգնիտիվ վերակառուցում և սոկրատյան հարցադրում
Էքզիստենցիալ իմաստավորում և արժեքահեն ընտրություն
Մասնագիտական էթիկա, սահմաններ և ինքնադիտարկում
Դասընթացը զարգացնում է խորհրդատվական միկրոհմտությունները՝ հստակ պահպանելով մասնագիտական իրավասության սահմանները։
💡Դասընթացը վարում է՝ հոգեբան, թրեյներ Հռիփսիմե Բաղդասարյանը։
Գրանցվեք հիմա՝ https://forms.gle/qidY3Rm3sRhyAUkU9
Ուշադրություն․ դասընթացի վարձավճարի նկատմամբ գործում է սոցիալական ծախսերի փոխհատուցման (սոցվճարի հետվերադարձի) հնարավորությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (եկամտային հարկի տարեկան հայտարարագրի միջոցով)։


