Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս․ Ա․ Սեդրակյանը 2026 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XII համագումարին և «Հոգեբուժության արդի միտումները» տարեկան գիտաժողովին։ Միջոցառմանը ներկա են գտնվել պետական կառույցների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատար մասնագետներ։ Քննարկվել են հոգեկան առողջության պահպանման ու բարելավման, հոգեբուժական ծառայությունների զարգացման, մասնագիտական էթիկայի, գիտական գործունեության խթանման և միջմասնագիտական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել են նաև հոգեկան առողջության արդի խնդիրներին և դրանց լուծման ժամանակակից մոտեցումներին նվիրված զեկուցումներ։ Համագումարի ընթացքում Ս․ Ա․ Սեդրակյանն ընտրվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ։ «Ուրարտու» համալսարանը կարևորում է մասնագիտական նման համաժողովների և գիտաժողովների նշանակությունը գիտելիքի ու փորձի փոխանակման, գիտական համագործակցության զարգացման և հոգեկան առողջության ոլորտում նոր մոտեցումների ձևավորման գործում։ Համալսարանի մասնակցությունն այսպիսի նախաձեռնություններին արտահայտում է ոլորտի մասնագիտական զարգացմանը, գիտական երկխոսությանը և միջմասնագիտական կապերի ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը։