[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=’av-b9i8b’]
[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-ks696365′ admin_preview_bg=”]
«Ուրարտու» համալսարանի զարգացման ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2019-2024թթ.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Ուրարտու» համալսարանը իր գործունեության ընթացքում շարունակում է ընթանալ կրթության որակի աստիճանական կատարելագործման, ներքին շահակիցների մասնագիտական գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորման և զարգացման ճանապարհով՝ ձգտելով առավելագույն համապատասխանել հասարակության և աշխատաշուկայի հարաճուն և փոփոխվող պահանջներին:
Համալսարանը իր առաքելության իրականացման նպատակով առաջնորդվում է ռազմավարական պլանավորման, ներքին ու արտաքին շահակիցների, աշխատաշուկայի կարիքների վերհանման, կրթական ծրագրերի կատարելագործման, ուսանողակենտրոն կրթության արմատավորման, դասավանդման և ուսումնառության մեթոդների արդիականացման, գնահատման գործիքակազմի զարգացման, ՊԴ կազմի գիտահետազոտական-ստեղծագործական գործունեության ծավալման և դրանցում ուսումնառողների ներգրավման, մարդկային և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, արտաքին կապերի ընդլայնման և ամրապնդման, հասարակական պատասխանատվության ստանձման գիտակցմամբ: Նախորդ՝ 2012-2018թթ. Ռազմավարական ծրագիրը այդ ուղղությամբ թեև արձանագրել է որոշակի նվաճումներ, սակայն այդ ծրագիրը իրականացնելու համար դեռևս համալսարանի շահակիցների ոչ բոլոր կարիքներն ու շահերն էին վերհանված և հաշվի առնված, իսկ իրենք՝ շահակիցները լիարժեք չէին ներգրավված ընթացող բարեփոխումներին: Դա ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնցից առավել նշանակալի են մասնավոր բուհերի հանդեպ կիրառվող պետական քաղաքականության ոչ բարենպաստ լինելը՝ դրանց կայացմանը չաջակցելու, որոշակի հարկային արտոնություններ չտրամադրելու, պետական ու մասնավոր բուհերի հանդեպ չբալանսավորված մոտեցումներ կիրառելու առումով, ֆինանսական դժվարություններ՝ կապված երկրի բնակչության հիմնական զանգվածի աղքատության ու դիմորդների անվճարունակության հետ, կրթական բարեփոխումների ոչ բավարար ընկալում ներքին շահակիցների կողմից և դասավանդման, ուսումնառության, գնահատման համակարգերում առկա որոշակի անհարմարություններ ու թերություններ, շահակիցների կողմից սեփական պատասխանատվության և սեփական շահերի ոչ բավարար գիտակցում ու դրանց շաղկապելու բացակայություն, ինչը պահանջում է հետևողական հարատև աշխատանք՝ հատկապես ռազմավարական պլանավորման հստակեցում, առաջադրված նպատակների, խնդիրների հանդեպ առավել իրատեսական մոտեցումների որդեգրում և դրանց կենսագործման չափելի ինդիկատորների առաջադրում, գործողությունների միջնաժամկետ և կարճաժամկետ պլանավորում, պատասխանատուների ընտրություն և համատարած հաշվետվողականության մեխանիզմների ներդրում, պահանջվող ռեսուրսների հաշվառում և նպատակային բաշխում: Սույն՝ 2019-2024թթ. Ռազմավարական ծրագրում փորձ է արվել հաշվի առնել անցյալի փորձն ու վճռական, հաստատուն քայլ կատարել դեպի որակյալ, արդիական, միջազգային պահանջներին համահունչ կրթության ու հետազոտության մակարդակ: Դրա ապահովումը հնարավոր է միայն բոլոր շահակիցների գիտակցված մասնակցության հիման վրա, ուստի բոլոնյան գործընթացով պայմանավորված պահանջները պետք է դարձվեն հասկանալի և ընկալելի հատկապես համալսարանի բոլոր ներքին շահակիցների համար: Համալսարանի հետագա առաջընթացի համար հիմնական խնդիր են հանդիսանում ֆինանսական միջոցների սղությունը, առկա միջոցների առավել արդյունավետ կառավարումը, նոր, հատկապես դրամաշնորհային միջոցների ներգրավումը՝ հետազոտական ներուժի նպատակասլաց ծավալմամբ, արտերկրից դիմորդների ընդունմամբ, միջազգային գործընկերային կապերի ամրապնդմամբ ու ընդլայնմամբ: Կարևորագույն խնդիր են հանդիսանում գործող ՄԿԾ-ների համեմատական վերլուծության/բենչմարքինգի իրականացումը և դրանց համապատասխանեցումը ոլորտի առաջավոր բուհերի ծրագրերին, համալսարանի կայքի թարմացումը միջազգային ընդունված ձևաչափին համահունչ, բուհի նյութատեխնիկական հենքի ամրապնդումը՝ տեխնիկական միջոցներով հագեցում, նոր կաբինետների, լաբորատորիաների, կլինիկաների, ուսումնական բազաների ստեղծում, ուսումնառողների մոտ համալսարանի ուղղվածությանը համապատասխան՝ գործնական գիտելիքների, կարողությունների, հմտությունների խորը և ամբողջական ձևավորումը, ուսումնառողների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնաօժանդակ աշխատակազմի և գործատուների, աշխատաշուկայի կարիքների վերհանումը, շրջանավարտների կարծիքների ուսումնասիրությունը և դրանց վերլուծություն՝ համապատասխան եզրահանգումները կրթության որակի ամրապնդմանը ծառայեցնելու միտումով, ուսանողական ինքնակառավարման կառույցների գործունեության ակտիվացումը, համալսարանի հասարակական պատասխանատվության բարձրացումը, որակի ներքին ապահովման համակարգի կատարելագործումը՝ այն համալսարանի բոլոր ստորաբաժանումների գործունեության առանցքը դարձնելու իմաստով:
2012-2019թթ. Ռազմավարական ծրագրին համապատասխան ամրապնդվել է համալսարանի նյութատեխնաիկական բազան, ձեռք են բերվել գույք և սարքավորումներ, գրադարանը անընդհատ համալրվել է հատկապես մասնագիտական նոր գրականությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով), բարելավել է որակի ներքին ապահովման համակարգը (մշակվել են նոր և փոփոխվել գործող կարգեր, կանոնակարգեր, ընթացակարգեր, կրթական ծրագրեր), ՊԴ կազմը համալրվել է նոր անդամներով, վերապատրաստման են ուղարկվել մի շարք դասախոսներ, հետազոտողի կրթական ծրագրերում կատարվել են ընդունելություններ, ուսումնասիրվել են ուսանողների կարիքները, ամրապնդվել են համալսարանի արտաքին և հասարակայնության հետ ունեցած կապերը:
«Ուրարտու» համալսարանը ձգտում է համաքայլ ընթանալ ՀՀ կրթութական ոլորտում կատարվող բարեփոխումներին՝ մշտապես կատարելագործելով կառավարման և վարչարարության մոտեցումները, մատուցվող կրթական ծառայությունների որակը, ուսումնասիրելով շահակիցների և աշխատաշուկայի
կարիքները, մշակելով և իրականացնելով առկա մարտահրավերների հաղթահարման ծրագրեր:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Ուրարտու» համալսարանը ոչ պետական ինքնակառավարվող տարածաշրջանային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը որակյալ կրթությամբ մասնագետներ է պատրաստում հոգեբանության և սոցիալական աշխատանքի մասնագիտությունների գծով բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի կրթական ծրագրերով: Համալսարանը եզակի կրթական հաստատություն է, որը կարևորում է թողարկվող մասնագետների գործնական կարողությունները, ունակությունները, հմտությունները՝ աշխատաշուկայի կարիքներին և արդի գիտական նվաճումներին համահունչ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Համալսարանն իր առաքելությունն իրագործելիս առաջնորդվում է հետևյալ արժեքներով.
1. Ուսանողակենտրոն կրթություն.
Համալսարանը կարևորում է ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների ու հայցորդների ձեռքբերումները կրթության և հետազոտությունների ոլորտներում, նպաստում նրանց ինքնուրույն մտածողության, հետազոտական-ստողծագործական ունակությունների ձևավորմանը և զարգացմանը՝ հոգ տանելով ակադեմիական և ուսումնաօժանդակ ծառայությունների արդյունավետ գործունեության մասին:
2. Ժողովրդավարություն.
ԲՈՒՀ-ի զարգացման հարցերին վերաբերող որոշումներն ընդունվում են՝ հաշվի առնելով ուսումնառողների և պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը:
3. Բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմ.
ԲՈՒՀ-ի հաջողության կարևոր գրավականներից է որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի առկայությունը և մշտական համալրումը նոր, պրոֆեսիոնալ, երիտասարդ կադրերով:
4. Ակադեմիական ազնվություն.
Համալսարանը կարևորում է գրագողության, կոռուպցիայի, գաղտնի համաձայնության, վստահության չարաշահման և այլ արատավոր երևույթների դեմ պայքարը:
5. Մրցունակություն.
Համալսարանը կարևորում է շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում :
6. Սոցիալական պատասխանատվություն.
Համալսարանը ստանձնում է պատասխանատվություն միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետներ պատրաստելու համար:
7. Մատչելի կրթություն.
Համալսարանը կարևորում է կրթության մատչելիությունը յուրաքանչյուր սոցիալական շերտում գտնվող անհատի համար՝ տրամադրելով ֆինանասական տարատեսակ աջակցություն:
8. Մասնագիտական վարպետություն.
Համալսարանը եզակի կրթական հաստատություն է, որը հատուկ ուշադրություն է սևեռում շրջանավարտների գործնական, կիրառական կարողությունների և հմտությունների ապահավման վրա՝ սկսած ուսումնառության առաջին տարուց:
9. Մարդու արժանապատվության հարգանք.
Համալսարանը հոգ է տանում մարդու իրավունքների պահպանման և ամրապնդման, էթիկայի կանոնների անշեղ կիրառման մասին:
10. Ակադեմիական ազատություն.
Համալսարանում ըստ ամենայնի խրախուսվում են ակադեմիական ազատությունը, նախաձեռնողականությունը, նորարարությունը:
11. Նվիրվածություն.
Համալսարանի շահակիցները ցուցաբերում են կորպորատիվ նվիրվածություն, գնահատում և հպարտանում են սեփական հաստատության ձեռքբերումներով, ըստ ամենայնի նպաստում բուհի հետագա առաջընթացին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
- Հաշվետվողականություն, թափանցիկություն՝ համալսարանի գործունեությունը բաց է, թափանցիկ,հրապարակային,
- Որակի հարաճուն բարելավում` փոփոխվող իրականության պահանջներին համապատասխան :
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
«Ուրարտու» համալսարանը ձգտում է դառնալ միջազգայնորեն ճանաչելի առաջավոր կրթական հաստատություն, որն իրականացնում է բազմալեզու որակյալ կրթական ծրագրեր, ծավալում է հետազոտական գործունեություն՝ ուղղված հատկապես գործնական հոգեբանության ու սոցիոլոգիայի ոլորտների զարգացմանը և դրանց միջոցով հասարակական տարատեսակ հիմնախնդիրների հաղթահարմանը:
Համալսարանը ձգտում է դառնալ՝
- Հասարակության հիմնախնդիրներին, աշխատաշուկայի պահանջներին համարժեք արձագանքող, բարձրորակ կադրեր պատրաստող, հասարակական պատասխանատվություն ստանձնող հաստատություն,
- Ժամանակի պահանջներին, գիտության ու տեխնիկայի նվաճումներին համահունչ ուսումնագիտական հենք և բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող հաստատություն,
- Բարձր հումանիստական և ժողովրդավարական արժեքներ արմատավորող բուհ, որտեղ բացառվում է որևէ խտրականություն կամ ճնշում ըստ ազգային, կրոնական, ռասայական, սոցիալական կամ այլ հատկանիշի, որտեղ իշխում են համագործակցային հարաբերությունները, մրցակցությունը գիտական-ստեղծագործական մտքի, առաջավորի, նորարարականի որոնման ասպարեզում,
- Որոշումների ընդունմանը ներքին և արտաքին շահակիցների մասնակցությունն ապահովող հաստատություն,
- Աշխարհի առաջավոր համալսարանների, գիտական կենտրոնների հետ համագործակցող բուհ:
ՆՊԱՏԱԿՆԵՐ
— պատրաստել աշխատաշուկայում մրցունակ` միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներ բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրերով,
— ձևավորել բազմակողմանի զարգացած քաղաքացի, ապահովել ուսանողի հայրենասիրական դաստիարակությունը, նպաստել ազգային ու համամարդկային արժեքների, բարոյական, մշակութային և գիտական նվաճումների յուրացմանը, սերմանել հումանիզմի և ժողովրդավարության գաղափարներ,
— նպաստել բնակչության հոգեկան առողջության և սոցիալական ապահովության բարձրացմանը՝ ազգային մտածելակերպը և հոգեբանական առանձնահատկությունները հասկացող շրջանավարտների միջոցով,
— նպաստել հասարակության տնտեսական, սոցիալական ու մշակութային առաջընթացին, ՀՀ և այլ երկրների միջև բարեկամության հաստատմանը, տնտեսական, գիտական, մշակութային կապերի ամրապնդմանը,
— խթանել հետազոտական և ստեղծագործական միտքը, դառնալ ՀՀ-ում և տարածաշրջանում առաջավոր բուհերից մեկը,
— ընդլայնել և խորացնել առաջադեմ գիտական ու կրթական հաստատությունների հետ համագործակցությունը ՀՀ-ում և արտերկրում:
— հնարավորություն ստեղծել հասարակության կարիքավոր և խոցելի խմբերի կրթության համար:
2019-2024թթ. զարգացման ռազմավարական ծրագիր
Բուհի զարգացման ռազմավարությունը հիմնվում է ՀՀ օրենսդրության, ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարության, համալսարանի կանոնադրության և առաքելության վրա:
Համալսարանի 2019-2024 թթ. ռազմավարական նպատակներն են.
- կատարելագործել համալսարանի կառավարման արդյունավետությունն ու որակը,
- զարգացնել համալսարանի մարդկային և ֆիզիկական ռեսուրսները,
- կատարելագործել իրականացվող կրթական ծրագրերը՝ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ,
- ուսանողակենտրոն համակարգի, դասավանդման և ուսումնառության որակի կատարելագործմամբ պատրաստել աշխատաշուկայի պահանջներին, հայ փոխակերպվող հասարակության հոգեբանական հավասարակշռության ու հոգեկան առողջության խնդիրների լուծմանը համապատասխանող, նորարական գիտական մտածողությամբ օժտված որակյալ և մրցունակ մասնագետներ,
- խթանել հետազոտական և ստեղծագործական գործունեությունը, նպաստել ՀՀ և արտերկրի առաջավոր գիտական կենտրոնների հետ համագործակցային-գործընկերային կապերի ձևավորմանն ու զարգացմանը,
- ընդլայնել ու խորացնել բուհի միջազգային կապերը,
- կատարելագործել և ամրապնդել համալսարանի հանրային կապերը, բարձրացնել հասարակական պատասխանատվությունը,
- բարձրացնել որակի մշակույթը համալսարանում, կատարելագործել կրթության որակի ներքին ապահովման համակարգը, զարգացել ուսումնական և գիտահետազոտական գործունեության որակի կառավարումը,
- ստեղծել նպաստավոր բարոյահոգեբանական մթնոլորտ անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, օրինապահ, հայրենասեր, ազատ ու պատասխանատու քաղաքացու ձևավորման համար,
- նախապատրաստվել և իրականացնել համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումը:
Հաջորդիվ ներկայացվում են այդ նպատակներին հասնելու համար լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև առաջընթացի գնահատման ցուցիչները:
1. Կատարելագործել համալսարանի կառավարման արդյունավետությունն ու որակը,
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
1.1. Վերափոխել համալսարանի կառավարման համակարգը և այն համապատասխանեցնել ՌԾ նպատակների և խնդիրների արդյունավետ իրագործմանը,
1.2. Վերամշակել համալսարանի կառավարման տարբեր օղակների պատասխանատուների պաշտոնների անձնագրերը, հստակեցնել նրանց գործառույթները,
1.3. Կառավարման բոլոր օղակներում, համալսարանի բոլոր ստորաբաժանումներում ներդնել որակի ապահովման պլանավորում-իրականացում-ստուգում-բարելավում (ՊԻՍԲ) շրջափուլով առաջնորդվելու մեխանիզմը,
1.4. Ներդնել պարտադիր հաշվետվողականության կարգ կառավարման բոլոր օղակների և ստորաբաժանումների համար՝ նշելով պատասխանատուներին, անհրաժեշտության դեպքում ներգրավելով արտաքին գնահատողներ` փորձագետներ, երկու և ավել տարի առաջ ավարտած շրջանավարտներ, հոգեբանության և սոցիալական աշխատանքի գծով պետական, ոչ պետական և բիզնես սեկտորի գործատուներ,
1.5. Անցկացնել ներքին և արտաքին շահակիցների հարցումներ՝ բուհի կառավարման արդյունավետության և որակի վերաբերյալ, յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպել դրանց արդյունքների բաց քննարկում, պատրաստել բացահայտված խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ՝ միտված միջնաժամկետ և կարճաժամկետ պլաններում դրանց ներառմանը,
1.6. Կազմակերպել սեմինարներ՝ նվիրված կրթության որակի ապահովման և բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման հիմնահարցերին:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
1. Համալսարանի կառավարման համակարգի վերանայված սխեմա,
2. Բուհի կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի առկայություն,
3. Համալսարանի կառավարման օղակների պատասխանատուների պաշտոնների անձնագրեր՝ հստակ գործառույթներով,
4. Համալսարանի բոլոր ստորաբաժանումներում որակի ապահովման ՊԻՍԲ շրջափուլով առաջնորդվելու մեխանիզմի կիրառում,
5. Բուհի կառավարման բոլոր ստորաբաժանումների ամենամյա հաշվետվությունների առկայություն՝ ռազմավարական ծրագրի և միջնաժամկետ ու կարճաժամկետ պլանների կատարման վերաբերյալ,
6. Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար բուհի կառավարման արդյունավետության և որակի վերաբերյալ ներքին և արտաքին գնահատման արդյունքների քննարկումների արձանագրություններ,
7. Կրթության որակի ապահովման և բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման հիմնահարցերին նվիրված սեմինարների
նյութեր:
2. Զարգացնել համալսարանի մարդկային և ֆիզիկական ռեսուրսները.
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
2.1.Աշխատանքային կադրերի մասնագիտական առաջընթացի ապահովում՝ նրանց գիտելիքների, կարողությունների, հմտությունների բացթողումների(competency gaps) վերհանման միջոցով՝ անկախ փորձագիտական գնահատում, ինքնագնահատում, ուսանողների կողմից գնահատում, ատեստավորում,
2.2. Խթանել համալսարանի յուրաքանչյուր ստորաբաժանման մասնագետների կարողությունների, ունակությունների անընդմեջ աճը` ուղղված ռազմավարական նպատակներին հասնելուն,
2.3. Հոգալ համալսարանը նոր մասնագետներով համալրելու մասին,
2.4. Ապահովել ուսուցողական հետազոտական նյութերի և գործիքների քանակի ու արդյունավետության բարձրացումը,
2.5. Թարմացնել համալսարանի համակարգչային բազան, էլեկտրոնացնել գրագրությունը, փաստաթղթաշրջանառությունը,
2.6. Ընդյայնել բուհի շենքային հնարավորությունները` աշխատանքային պայմաններ ստեղծելով դասախոսությունների, հետազոտական աշխատանքների ու գործնական պարապմունքների համար,
2.7. Վերանորոգել և ժամանակակից սարքավորումներով վերազինել համալսարանի լսարանները, լաբորատորիաները, կաբինետները,
2.8. Վերանորոգել ժամանակակից մասնագիտական գրականությամբ համալրել համալսարանի գրադարանը (հայերեն և օտար լեզուներով),
2.9. Մշակել և կիրառել տեղեկատվության կառավարման քաղաքականություն՝ բարելավել տեղեկատվության և փաստաթղթաշրջանառության կառավարումը,
2.10. Արդի պահանջներին համապատասխան զարգացնել տեղեկատվական ռեսուրսները և բարձրացնել դրանց արդյունավետությունը, ստեղծել համալսարանի նոր կայք էջ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով,
2.11. Մշակել և իրականացնել ռեսուրսախնայողության և առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործման քաղաքականություն:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
1. Որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի և արհեստավարժ ուսումնաօժանդակ աշխատակիցների առկայություն,
2. Վերանորոգված և տեխնոլոգիապես վերազինված լսարանները, լաբորատորիաները, կաբինետներ,
3. Ժամանակակից մասնագիտական գրականությամբ համալրված և վերանորոգված գրադարան և ընթերցարան,
4. Ռեսուրսախնայողության և առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործման քաղաքականության առկայություն:
3. Կատարելագործել իրականացվող կրթական ծրագրերը՝ բոլոնյան գործընթացի պահանջներին համահունչ.
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- Շարունակել մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումների իրականացումը` ելնելով եվրոպական և ազգային չափորոշիչների պահանջներից, աշխատաշուկայի կարիքներից,
- Իրականացնել կրթական ծրագրերի փորձաքննություն՝ հիմնված դրանց մշտադիտարկման և պարբերական վերանայմանընթացակարգերի վրա,
- Անցկացնել ՄԿԾ-ների բենչմարքինգ ՀՀ և արտասահմանյան առաջավոր բուհերի հետ,
- ՄԿԾ-րը մշակելիս ներգրավել գործատուներին,
- ՄԿԾ-ների վերջնարդյունքները առավելագույնս համապատասխանեցնել ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչների պահանջներին,
- Աշխատանքներ իրականացնել համալսարանում նոր կրթական ծրագրերի ներդրման և իրականացման ուղղությամբ՝ ելնելով աշխատաշուկայի կարիքներից և համալսարանի ֆինանսատնտեսական կայունության ապահովման պահանջներից,
- Կրթական վերջնարդյունքների ապահովումը դիտել կարևորագույն խնդիր՝ հիմնական թիրախ համարելով գործնականում դրանց կիրառելու գիտելիքները, կարողություններն ու հմտությունները,
- Կատարելագործել գնահատման համակարգը, այն դարձնել առավել պարզ, հասկանալի, թափանցիկ և անկողմնակալ ,
- Ապահովել բոլոր դասավանդվող դասընթացների/առարկաների միջև կապը և հաջորդականությունը,
- Պարբերաբար իրականացնել հետազոտություններ և ապահովել առարկայական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի և կոնկրետ գործատուների առանձնահատուկ պահանջներին,
- Հարստացնել ամբիոնների առարկայացանկը հետևյալ նոր առարկաների դասավանդմամբ`
- Ծերացում,
- Երեխայի,դեռահասի և ընտանիքի առողջություն, հոգեկան առողջություն,սոցիալական ապահովագրություն,
- Համայնքային զարգացումներ և համայնքային ընտանեկան սոցիալական կենտրոններ,
- Գործազրկություն, զբաղվածության աջակցություն
- Սոցիալական հոգեբանություն
- Ավելացնել առարկայացանկում հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար անհրաժեշտություն ներկայացնող համակարգչային խորացված EXCEL, SPSS, web կայքերի ձևավորում առարկա (32ժամ):
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Մշտադիտարկված և վերամշակված մասնագիտական կրթական ծրագրերի առկայություն՝ եվրոպական և ազգային չափորոշիչների պահանջներին, աշխատաշուկայի կարիքներին համապատասխան :
- ՄԿԾ-ների բենչմարքինգի արդյունքներ:
- Համալսարանում իրականացող նոր ՄԿԾ-ներ:
- Շրջանավարտների, գործատուների բավարարվածության հարցումների արդյունքներ:
- Բոլոր ստորաբաժանումներում ՊԻՍԲ (պլանավորում, իրականացում, ստուգում, բարելավում) շրջափուլով աշխատելու պրակտիկայի կիրառումը վկայող արդյունքներ:
- Մշտադիտարկված և վերանայված, պարզ, հասկանալի գնահատման համակարգի առկայություն:
- Պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնաօժանդակ անձնակազմի և ուսանողների տարբեր վերապատրաստումների իրականացում:
- Հատուկ մասնագիտական դասընթացների մշակում և ներդրում:
- Համակարգչային մասնագիտական ծրագրերի ուսուցում:
4. Ուսանողակենտրոն համակարգի, դասավանդման և ուսումնառության որակի կատարելագործում, աշխատաշուկայի պահանջներին, հայ փոխակերպվող հասարակության հոգեբանական հավասարակշռության ու հոգեկան առողջության խնդիրների լուծմանը համապատասխանող, նորարական գիտական մտածողությամբ օժտված որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստում.
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
4.1. Մրցունակ կրթկան ծրագրերի իրականացում, որոնք կգրավեն հատկապես միջնակարգը հաջող ավարտած շրջանավարտներին և այլ բուհերում բակալավրի, մագիստրի կրթություն ստացած շրջանավարտներին՝ ապահովելով ուժեղ կարողություններ ունեցող դիմորդներ,
4.2. Ուսանողակենտրոն ուսուցման հետագա զարգացում, ուսումնառողների կարիքների պարբերական ուսումնասիրությունների իրականացում, անապահով և սոցիալական աջակցության կարիք ունեցող գերազանց սովորող ուսանողների խրախուսում,
4.3. Տարբեր մակարդակների ակադեմիական նեղ մասնագիտական և միջդիսցիպլինար կամընտրական դասընթացների մշակում, որոնց ընթացքում սերմանվում և քաջալերվում է լսարանային և ինքնուրույն աշխատանքի հաջողությունը։
4.4. Ուսումնառության արդյունավետ ուղիների ուսուցանում,
4.5. Խթանել սովորողների՝ համայնքի կյանքի մեջ ընդգրկումը, դրա ակտիվ անդամ լինելը,
4.6. Ձևավորել հմտություններ՝ անհրաժեշտ ոչ միայն հայաստանյան այլև արտերկրի աշխատաշուկայի համար,
4.7. Սովորեցնել մասնագիտական գործունեության ընթացքում ուսումնառության արդյունքների օգտագործման ձևերը,
4.8. Շուկայավարության ու հաղորդակցման հմտությունների կատարելագործում՝ դպրոցների, քոլեջների այլ բուհերի շրջանավարտներին համալսարանի կրթական ծրագրերի, մասնագիտացումների, դասախոսական կազմի, սովորելու պայմանների և առավելությունների մասին տեղեկացնելու նպատակով,
4.9. Ավելացնել համալսարանի շուկայավարության ու հաղորդակցման հմտությունները այլ երկրների և միջազգային թիրախներ գտնելու համար։
4.10. Ավելացնել որակյալ շրջանավարտների թիվը ի նպաստ հոգեբաններ և սոցիոլոգներ ձևավորող այլ բուհերի շրջանում վարկանիշի ավելացման և շրջանավարտներին ուղղորդելու դեպի Հայաստանյան սոցիումի առջև կանգնած հոգեբանական կարիքների բավարարում,
4.11. Ամբիոնների ուսումնական աշխատանքների արդյունավետության ավելացում, ուսուցման նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում,
4.12. Աշխատանքներ տանել էլեկտրոնային գրադարան ստեղծելու և գիտության արդի նվաճումներից օգտվելու ուղղությամբ,
4.13. Ուսանողներին ընձեռել նորանոր հնարավորություններ՝ սովորելու ընթացքում հետազոտական և սեմինար պարապմունքների անցկացման գործնական փորձառություն ձեռք բերելու համար,
4.14. Մշակել կարճաժամկետ (3-6 ամսյա) ուսուցողական հատուկ մասնագիտական ուղղվածության ծրագրեր ոչ ավանդական ուսանողների համար` բանակի սպաներ, դպրոցի ուսուցիչներ, դպրոցի, քոլեջների տնօրեններ, սպասարկման տարբեր ոլորտի աշխատողներ։
4.15. Ապահովել ուսանողների իրազեկվածությունը կրթական գործընթացների մասին,
4.16. Հոգ տանել բոլոր շահակիցների համար կրթական գործընթացը բաց, թափանցիկ, հասկանալի դարձնելու մասին:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Ուսանողական հարցումների արդյունքներ:
- Անապահով ուսումնառողների աջակցման գործուն մեխանիզմներ:
- Շրջանավարտների մասնագիտական կարողությունների գնահատականներ գործատուների կողմից/հարցումների արդյունքներ/:
- Ընդունելությունների արդյունքներ:
- Գործնական պարապմունքների մասնաբաժնի ավելացումը հավաստող տվյալներ:
- Դպրոցների և քոլեջների, այլ բուհերի շրջանավարտների հետ տարվող աշխատանքի մասին վկայող տվյալներ:
- Համայնքային և հանրային միջոցառումներին սովորողների մասնակցության մասին վկայող փաստեր:
- Էլեկտրոնային գրադարան ստեղծելուն միտված աշխատանքներ:
- Տարբեր մակարդակների ակադեմիական նեղ մասնագիտական և միջդիսցիպլինար կամընտրական դասընթացների
առկայություն:
5. Խթանել հետազոտական և ստեղծագործական գործունեությունը, նպաստել ՀՀ և արտերկրի առաջավոր գիտական կենտրոնների հետ համագործակցային-գործընկերային կապերի ձևավորմանն ու զարգացմանը.
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
5.1. Զարգացնել համալսարանի՝ հետազոտական և ստեղծագործական գործունեության միջդիսցիպլինար և համագործակցային ուղղվածությունը սոցիոլոգիայի, հոգեբանության, անտրոպոլոգիայի, ազգագրության, մշակութաբանության տեսական և գործնական, վերլուծական ու լաբորատոր ձևերի ասպարեզներում,
5.2. Խրախուսել հետազոտական աշխատանքների միջոցով նոր գիտելիքի ձևավորումը և դրանց ուսուցման գործընթացում կիրառումը, հատկապես կարևորելով բուհի համար հիմնարար հանդիսացող հոգեբանական ու սոցիոլոգիական հետազոտական ուղղությունները,
5.3. Բարձրացնել հետազոտական և գիտական ուսումնասիրությունների արդյունավետությունը,
5.4. Խորացնել հոգեբանության և սոցիոլոգիայի մասնագիտական ամբիոնների համագործակցությունը միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման ոլորտում, հայթայթել ֆինանսական միջոցներ, հաղթահարել ծրագրային ու մասնագիտական խոչընդոտները,
5.5. Ապահովել աճող հետազոտական նախաձեռնությունների իրականացման վարչական և օժանդակող ծառայությունների գործունեության բավարար մակարդակը,
5.6. Մշակել տարեկան հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտական ծրագրեր՝ շեշտադրում կատարելով գլոբալ պրոբլեմների հայաստանյան արձագանքների և տեղական յուրահատուկ դրսևորումները հետազոտող թեմաների վրա,
5.7. Կատարելագործել համալսարանի հանրային կապերը, ապահովել հանրության ու գիտական աշխարհի իրազեկումը բուհի հետազոտական աշխատանքների արդյունքների ու ազդեցությունների վերաբերյալ, քննարկումների կազմակերպումը, հրատարակման ու վաճառքի աշխատանքների իրականացումը,
5.8. Ասպիրանտական հետազոտական աշխատանքները տպագրել և ուղարկել համապատասխան ֆակուլտետներ ունեցող այլ բուհերի գրադարաններին, ամբիոններին,
5.9. Բացահայտել և ի նպաստ բուհի զարգացմանը օգտագործել երկրում և նրանից դուրս գտնվող հետազոտական ծրագրերի իրականացման ռեսուրսները, այդ թվում՝ գրանտային,
5.10. Խրախուսել միջազգային գրախոսվող գիտական հանդեսներում ՊԴ կազմի անդամների հրապարակումները և օժանդակել արտասահմանյան գիտաժողովներին նրանց մասնակցությանը,
5.11. Հետազոտման և ուսուցման գործընթացները առավելագույնս ինտեգրել` ապահովելով ուսանողների պարտադիր ընդգրկումը հետազոտական խմբերի աշխատանքներում՝ բարելավելով կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի իրականացումը,
5.12. Ակտիվացնել ՈւԳԸ գործունեությունը, խրախուսել ՈւԳԸ շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումը ՊԴ կազմի կողմից։
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Գիտահետազոտական գործունեության արդյունավետության գնահատման ցուցիչների սահմանում և գնահատման իրականացում:
- Գիտահետազոտական ծրագրերում ՊԴ կազմի, ասպիրանտների և մագիստրոսների թվի աճ:
- ՈւԳԸ գիտաժողովներում մասնակիցների թվի աճ:
- ՀՀ և միջազգային գիտական ամսագրերում հրապարակումների թվի աճ:
- Հանրապետական և միջազգային գիտաժողովներին մասնակցած աշխատողների թվի աճ:
- Միջազգային ծրագրերին և գիտական նախագծերին դասախոսների մասնակցության թվի աճ:
- Բուհում կազմակերպվող գիտաժողովների, գիտական սեմինարների թվի աճ:
- Բուհի հետազոտական աշխատանքների արդյունքների ու ազդեցությունների վերաբերյալ հանրության ու գիտական աշխարհի իրազեկման մակարդակի բարձրացման մասին վկայող տվյալներ:
6. Ընդլայնել ու խորացնել բուհի միջազգային կապերը
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- մշակել համալսարանի միջազգայնացման քաղաքականություն և ընթացակարգեր, վերանայել և հստակեցնել միջազգային կապերի բաժնի կանոնադրությունը, նպատակներն ու խնդիրները:
- աշխատանքներ իրականացնել կրթական ծրագրերում օտարազգի ուսանողների ներգրավվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ,
- ակտիվացնել համալսարանի միջազգային կապերը,
- ստեղծել և գործարկել համալսարանի նոր կայք էջը եռալեզու ձևաչափով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն,
- խրախուսել բուհի ՊԴ կազմի և շրջանավարտների օտար լեզուների տիրապետման մակարդակի բարձրացումը,
- ակտիվացնել համալսարանի մասնակցությունը կրթական, հետազոտական և այլ ոլորտներում հայտարարվող միջազգային դրամաշնորհային ծրագրերին,
- խրախուսել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և երիտասարդ հետազոտողների ավելի ակտիվ ներգավումը գիտական գործունեության միջազգայնացմանն ուղղված աշխատանքներում,
- գնահատել համասլարանի համագործակցության պայմանագրերով ստանձնած գործառութային պարտականությունների և իրականացրած միջոցառումների արդյունավետությունը:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Համալսարանի միջազգայնացման քաղաքականություն :
- Նոր գործընկերային կապերի հաստատում արտերկրի բուհերի հետ, առկա համագործակցության կանոնավորում, ընդյալնում և խորացում:
- ՊԴ կազմի, ասպիրանտների, հայցորդների և շրջանավարտների օտար լեզուների տիրապետման մասին վկայող փաստաթղթերի առկայություն:
- Պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների՝ փոխանակման ծրագրերում մասնակցություն:
- Միջազգային դրամաշնորհային ծրագրերի և գիտական նախագծերի թվի աճ:
- Դասախոսների կողմից միջազգային գիտաժողովներին և սեմինարներին մասնակցության թվի աճ
- Արտերկրից հրավիրված դասախոսների թվի աճ:
- Օտար լեզուներով իրականացովղ ՄԿԾ-ներ:
- Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումների տվյալներ:
7. Կատարելագործել և ամրապնդել համալսարանի հանրային կապերը, բարձրացնել հասարակական պատասխանատվությունը
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- խորացնել համալսարանի հասարակայնության հետ կապերը, կատարելագործել համալսարանի ինտերնետային կայքը, ամբողջական և հասանելի դարձնել համալսարանի մասին տեղեկատվությունը,
- հայթայթել կրթաթոշակներ ՀՀ և արտերկրի գործարարների կողմից, հանրապետության մարզպետարաններից, համայնքներից ստանալ աջակցություն սոցիալապես անապահով ուսանողների համար,
- ավելացնել անվճար (բուհ-ի հաշվին) տեղերի քանակը,
- հիմնել և շնորհել նոր անվանական կրթաթոշակներ,
- ընդլայնել և զարգացնել հասարակությանը մատուցվող ծառայությունների տեսակները
- ակտիվացնել համալսարանի մասնակցությունը հանրային ծառայությունների ոլորտում հայտարարվողդրամաշնորհային ծրագրերին,
- բարձրացնել բուհի մասնակցության աստիճանը համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներում,
- պարբերաբար գնահատել հասարակական պատասխանատվության տեսանկյունից բուհի գործունեության արդյունավետությունը:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Համալսարանի վերաբերյալ դրական արձագանքներ, պատվոգրեր, շնորհակալագրեր և այլն,
- Կայքի մասնակիցների թվի աճ,
- Հանրային միջոցառումներին մասնակցության աճ:
8. բարձրացնել որակի մշակույթը համալսարանում, կատարելագործել կրթության որակի ներքին ապահովման համակարգը, զարգացել ուսումնական և գիտահետազոտական գործունեության որակի կառավարումը,
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- համալրել բուհի Որակի ապահովման կենտրոնի աշխատակազմը, վերանայել որակի ապահովման կառույցի աշխատակազմին ներկայացվող մասնագիտական պահանջները, կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ, ապահովել նրանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների տիրապետումն ու կիրառումը,
- լրամշակել որակի ներքին ապահովման քաղաքականությունն ու ընթացակարգերը, համալսարանի կանոնակարգերը, ուղեցույցները՝ դրանք համապատասխանեցնելով ՈԱԱԿ-ի չափանիշներին ու չափորոշիչներին,
- մշակել կրթության որակի ապահովման ձեռնարկ՝ իրականացնելով բենչմարքինգ նմանատիպ այլ բուհերի ձեռնարկների հետ,
- մշակել համալսարանի որակի ներքին ապահովման համակարգի բարելավման ռազմավարություն` համալսարանի ներքին իրավական ակտերին համապատասխան,
- բուհի ղեկավարության, ֆակուլտետների դեկանների հետ համատեղ ընտրել որակի ապահովման պատասխանատուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ և ամբողջացնել որակի ներքին ապահովման միասնական համակարգը,
- մշակել համալսարանի գործունեության հիմնական ոլորտների ինքնագնահատման չափանիշներ` հիմք ընդունելով եվրոպական հավատարմագրող կազմակերպությունների և ՈԱԱԿ-ի չափանիշներն ու չափորոշիչները,
- ներդնել համալսարանի ուսումնական ու վարչական ստորաբաժանումների հաշվետվողականության համակարգ` կապված որակի ապահովման հարցում դրանցից յուրաքանչյուրի ունեցած դերակատարության հետ,
- մեծացնել բուհի ստորաբաժանումների պատասխանատվությունը որակի ապահովման գործընթացների շարունակականության ապահովման և արդյունավետության բարձրացման առումով,
- բարելավել բուհի պրոֆեսորասասախոսական և վարչական կազմի իրազեկվածությունը որակի ապահովմանը ներկայացվող պահանջների ու իրականացվող գործընթացների վերաբերյալ,
- ստեղծել գործուն մեխանիզմներ ներքին և արտաքին շահակիցներին որակի ապահովման գործընթացներում մասնակից դարձնելու համար,
- ընդլայնել ներքին շահակիցների ներգրավվածությունը համալսարանի որակի ապահովման գործընթացներում՝ միտված որակի մշակույթի ամրապնդմանն ու բարելավմանը,
- վերանայել և սահմանել բուհի ստորաբաժանումների գործառույթների շրջանակը՝ այն դիտարկելով ՊԻՍԲ շրջափուլի իրականացման տեսանկյունից,
- հստակեցնել բուհում կազմակերպվող հարցումների վերլուծության արդյունքների հրապարակման մեխանիզմները՝ ապահովելով հետադարձ կապի մեխանիզմների կատարելագործման ու բարելավման անընդհատությունը,
- մշակել և ներդնել որակի ներքին ապահովման համակարգի գնահատման ու բարելավման մեխանիզմներ՝ հիմնվելով դրանց շարունակական բարելավման ու արդյունքների հուսալիության վրա:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Համալսարանի որակի ներքին ապահովման համակարգի բարելավման ռազմավարություն:
- Բարելավված և լրամշակված որակի ներքին ապահովման քաղաքականություն ու ընթացակարգեր, վերանայված համալսարանի կանոնակարգեր, ուղեցույցները:
- Հրատարակված կրթության որակի ապահովման ձեռնարկ :
- Ներքին և արտաքին շահակիցների հարցումներ և բարելավված արդյունքներ:
- Բոլոր կառույցներում ՊԻՍԲ շրջափուլով աշխատելու ձևավորված պրակտիկա:
9. ստեղծել նպաստավոր բարոյահոգեբանական մթնոլորտ անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման, օրինապահ, հայրենասեր, ազատ ու պատասխանատու քաղաքացու ձևավորման համար,
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- համալսարանում ապահովել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, հասնել էթիկայի կանոնների անվերապահ հարգմանն ու պահպանմանը,
- էթիկայի հանձնաժողովի կանոնակարգված գործունեության միջոցով հասնել բոլոր ծագող տարաձայնությունների փոխընդունելի լուծումների,
- ամրապնդել համալսարանում առկա համագործակցային հարաբերությունների դրական ավանդույթները ի նպաստ կրթության որակի և բուհի առաջընթացի:
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- էթիկայի կանոնների մասին իրազեկում համալսարանի ներքին շահակիցներին, հատկապես բոլոր նոր ուսանողներին և աշխատակիցներին,
- էթիկայի կանոնների հրատարակում,
- Համալսարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 տոկոսով:
- Սոցիալական և մարզամշակութային ծրագրերի և սոցիալական ծախսերի աճ:
10. նախապատրաստվել և իրականացնել համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումը:
Այս նպատակի իրագործման համար առաջադրվող խնդիրներն են.
- վերապատրաստման դասընթացների, սեմինարների, հանդիպումների և քննարկումների միջոցով համալսարանի շահակիցներին իրազեկել բոլոնյան գործընթացի, միջազգային հավատարմագրման նշանակության, նպատակների, առավելությունների մասին,
- լրամշակել և բարեփոխել համալսարանի ՄԿԾ-ները, կարգերը, կանոնակարգերը, ուղեցույցները և մյուս ներքին նորմատիվ իրավական փաստաթղթերը, դրանք համապատասխանեցնել ՈԱԱԿ-ի չափանիշներին և չափորոշիչներին,
- կազմել և հրատարակել կրթության որակի ապահովման ուղեցույց՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով,
- ձևավորել համալսարանի ինքնավերլուծություն իրականացնող հանձնախումբ՝ ներառելով ուսումնառողների, շրջանավարտների և գործատուների,
- իրականացնել համալսարանի գործունեության ինքնավերլուծություն և սահմանված կարգով դիմել հավատարմագրող կազմակերպության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու նպատակով։
Առաջընթացի գնահատման ցուցիչներ.
- Համալսարանի Միջազգային հավատարմագրում։
[/av_textblock]
[/av_one_full]