ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
«Ուրարտու» համալսարանի ուսանողը բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձն է: Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդը ձեռք է բերում համալսարանի ուսանողի իրավունք բուհի հետ պայմանագիր կնքելուց և սահմանված ժամկետներում ուսման վարձը վճարելուց հետո:
Ուսանողական տոմսը «Ուրարտու» համալսարանում սովորողի/ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ է և տրամադրվում է անվճար:
Ուսանողական տոմսում նշվում է սովորողի ազգանունը, անունը, հայրանունը, ուսանողական տոմսի համարը, ուսուցման ձևը, ընդունվելու տարին, վավերականության ժամկետը: Ուսանողական տոմսը կորցնելու դեպքում սովորողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել դեկանատ: Կորցրած տոմսը վերականգնելու կամ վնասված տոմսը փոխարինելուհամար սովորողը դիմում է ներկայացնում համալսարանի ռեկտորին: Նոր տոմսը տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
«Ուրարտու» համալսարան ընդունված յուրաքանչյուր սովորողի ուսումնառության սկզբում տրվում է ստուգման գրքույկ: Ստուգման գրքույկում նշվում են ուսուցման ձևը՝ առկա կամ հեռակա, կրթական աստիճանը, ֆակուլտետը, դասընթացների անվանումները, կրեդիտները, դասընթացի արդյունարար գնահատականը՝ քննություն ընդունող դասախոսների և դեկանի ստորագրություններով հաստատված:
Ստուգման գրքույկում նշվում են նաև տեղեկություններ պրակտիկայի և ամփոփիչ ատեստավորման վերաբերյալ:
Այլ բուհ տեղափոխվելու կամ բուհից ազատվելու դեպքում ուսանողը պարտավոր է վերադարձնել ստուգման գրքույկը. փոխարենը տրվում է սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
Համալսարանում ուսումնական պարապմունքներն անցկացվում են սահմանված կարգով՝ ուսումնական պլաններին, դասընթացների ծրագրերին և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան:
Ուսումնական դասացուցակը կազմվում է կիսամյակի համար և փակցվում է կիսամյակն սկսվելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ:
Լասարաններում, լաբորատորիաներում գործնական պարապմունքներ անցկացնելու համար յուրաքանչյուր կուրս բաժանվում է ակադեմիական խմբերի և ենթախմբերի:
Յուրաքանչյուր ակադեմիական խմբում առավել կարգապահ և առաջադեմ ուսանողներից դասընկերներն ընտրում են ավագ: Խմբի ավագը ենթարկվում է ֆակուլտետի դեկանին, իր խմբին իրազեկում է նրա բոլոր կարգադրությունների ու ցուցումների մասին:
Խմբի ավագի պարտականություններից են.
Յուրաքանչյուր ակադեմիական խմբի համար լրացվում է սահմանված ձևի դասամատյան, որը պահվում է ֆակուլտետի դեկանատում և ամեն օր, դասաժամերից առաջ, հանձնվում է ավագին, ով նշումներ է կատարում պարապմունքներին ուսանողների հաճախումների վերաբերյալ, իսկ դասախոսը արձանագրում է գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվությունը՝ համապատասխան գնահատումներով և ստորագրում դասամատյանում:
Համալսարանում արգելվում են բարձրաձայն խոսակցությունը, աղմուկը, ուսումնական պարապմունքների ընթացքում՝ դասապրոցեսի հետ չկապված՝ էլեկտրոնային սարքեր և բջջային հեռախոսներ օգտագործելը: Խստիվ արգելվում է ծխելը, ոգելից խմիչք օգտագործելը:
I-II ժամ | 09:30-10:40 |
III-IV ժամ | 10:45-11:55 |
V-VI ժամ | 12:15-13:25 |
VII-VIII ժամ | 13:30-14:40 |
IX-X ժամ | 14:45-15:55 |
Դասախոսությունը հոսքային պարապմունքի ձև է: Այն գիտական-տեղեկատվական որևէ թեմայի վերաբերյալ դասախոսի կողմից տրամաբանորեն կառուցված, հետևողական ու պարզ խոսքի շարադրանքն է, որի նպատակը ուսանողին գիտելիքներ հաղորդելն է: Այն կարող է ուղեկցվել ուսումնաօժադակ նյութերի և տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Դասախոսության ընթացքում նյութի իմաստավորման գործընթացն աշխատանքի պարտադիր բաղադրիչն է: Ուսանողները դասախոսության ընթացքում պետք է իրենց դրսևորեն առավելագույնս քաղաքակիրթ և զուսպ, խուսափեն միմյանց և դասախոսին խանգարելուց:
Սեմինարը խմբային գործնական պարապմունքների հիմնական տեսակներից է, որի ընթացքում ուսանողը սովորում է ոչ միայն բանավոր շարադրել նյութը, այլև պաշտպանել իր տեսակետները և եզրահանգումները:
Սեմինարի կարևորագույն բաղադրիչն ուսանողի ելույթն է համակուրսեցիների առջև: Փաստարկված պատասխանների արագ գտնումը, ուշադրության արագ կենտրոնացումը մի խնդրից մյուսի վրա զարգացնում են ուսանողի այն կարողություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են նրան մասնագիտական հետագա գործունեության համար:
Սեմինար պարապմունքներին կարևոր է սեփական մտքերի լիարժեք և գրագետ շարադրումը:
Գործնական են կոչվում այն պարապմունքները, որոնք անցկացվում են դասախոսի ղեկավարությամբ և ուղղված են տեսական գիտելիքների խորացմանն ու աշխատանքային որոշակի մեթոդների յուրացմանը:
Գործնական պարապմունքների ժամանակ ձևավորվում են ուսումնագիտական գրականության հետ աշխատելու, աղյուսակներ կազմելու և վիճակագրական տվյալներ վերլուծելու, տեքստի վերլուծության, համապատասխան սարքավորումներով և տեխնիկական միջոցներով աշխատելու, տեսական գիտելիքները կիրառելու հմտություններ:
Գործնական ինքնուրույն պարապմունք, որն անցկացվում է դասախոսի և/կամ լաբորանտի ղեկավարությամբ և նպատակ է հետապնդում խորացնել ու ամրակայել տեսական գիտելիքները, ձևավորել ինքնուրույն փորձարարական գործունեություն իրականացնելու կարողությունները: Լաբորատոր աշխատանքի իրականացումը ենթադրում է փորձի/գիտափորձի համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տեխնիկայի, նյութերի առկայություն, դրանց նախապատրաստում, փորձի/գիտափորձի պլանի մշակում, փորձի/գիտափորձի անցկացում և դրա ընթացքի ու արդյունքների նկարագրություն:
Համալսարանում առկա են ժամանակակից կահավորմամբ լաբորատորիաներ, որտեղ սովորողները կատարում են տարբեր առարկաների ծրագրերով նախատեսված գործնական ու լաբորատոր աշխատանքները:
Խորհրդատվությունը ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է: Բուհի բոլոր դասախոսները իրենց կողմից դասավանդվող առարկաների վերաբերյալ պարտավոր են ուսանողներին տրամադրել խորհրդատվություն, որի ընթացքում ուսանողները պարզաբանում են անհասկանալի հարցերը, դասախոսության բովանդակության կամ մեթոդիկայի, կուրսային կամ ավարտական աշխատանքների հետ կապված խնդիրները: Խորհրդատվության ժամանակացույցին կարելի է տեղեկանալ դասախոսներից և դեկանատից:
Ուսանողի անհատական, ինքնուրույն հետազոտական աշխատանքի կարևորագույն մասն են կազմում ռեֆերատները, կուրսային ու ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզը: Ուսումնառության ընթացքում դրանք նպաստում են ուսանողի ձեռք բերած գիտելիքների խորացմանը, ուսումնահետազոտական ունակությունների ձևավորմանը և ամրապնդմանը, մասնագիտական անհրաժեշտ փորձի կուտակմանը: Հետազոտական աշխատանքներ կատարելիս զարգանում են ուսանողների՝ գիտական գրականության հետ աշխատելու ունակությունները և տեսական նյութը գործնականում կիրառելու հմտությունները: Հետազոտական աշխատանքները հիմնականում կազմված են տեսական և գործնական մասերից: Ուսանողը կուրսային, ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզը գրում է ղեկավարի օժանդակությամբ:
Հետազոտական աշխատանքները ունեն հստակ կառուցվածք և որոշակի ծավալ: Դրանք կատարելուց առաջ ամբիոնները ուսանողին պարզաբանում են հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները:
Ավարտական քննությունները, ավարտական աշխատանքը և մագիստրոսական թեզը բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացի վերջին փուլերն են կազմում:
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով ուսումնական գործընթացում որպես անհրաժեշտ բաղադրիչ ներառված է մասնագիտական պրակտիկան /ուսումնաարտադրական, մանկավաժական, գիտաարտադրական, գիտամանկավարժական/, որի ընթացքում ուսանողները, ըստ մասնագիտական կողմնորոշման, այցելում են համապատասխան հաստատություններ, դպրոցներ, գերատեսչություններ, ինստիտուտներ, ձեռնարկություններ, կազմակերպություններ և այլ հիմնարկներ:
Պրակտիկայի բովանդակությունն ու տևողությունը սահմանվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով և համալսարանի ուսումնական պլաններով:
Պրակտիկայի հիմնական նպատակը ուսումնական գործընթացի ժամանակ ուսանողների կողմից ձեռք բերված տեսական գիտելիքների ամրապնդումն ու խորացումն է: Պրակտիկայի կազմակերպումն ուղղված է ուսանողների մասնագիտական գործունեության տիրապետմանը, որակավորման անընդհատ և հետևողական բարձրացմանը: Պրակտիկան ուսանողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կազմակերպության գործունեության մեթոդներին, որոշելու իր մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը, գնահատելու սեփական ուժեղ և թույլ կողմերը, միջանձնային շփման, աշխատանքային միջավայրում հարմարվելու, խնդիրներ որոշելու ու դրանց լուծման ուղիների որոնումն իրականացնելու ունակության տեսանկյունից:
Պրակտիկայի անցկացման ժամանակ ուսանողը պարտավոր է օրագրում նշել կատարած աշխատանքների ժամկետն ու բովանդակությունը: Օրագրի գրանցումները հսկվում են պրակտիկայի ղեկավարի կողմից:
Պրակտիկայի ավարտական փուլում ուսանողը կազմում է գրավոր հաշվետվություն և պրակտիկայի ղեկավարի կողմից ստորագրված օրագրի և գնահատականի հետ միասին հանձնում է պրակտիկայի ղեկավարին:
Պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է հետևյալկերպ.
Միջանկյալ և ամփոփիչ քննությունները/ստուգարքները ուսանողի կուտակային գիտելիքի ստուգման ձևեր են, որոնք բխում են Բոլոնիայի գործընթացից, ապահովելու համար կրեդիտային համակարգի գործունեությունը:
«Ուրարտու» համալսարանում յուրաքանչյուր կիսամյակում դասավանդվող առարկաներից սահմանված է երկու միջանկյալ և մեկ ամփոփիչ քննություն և/կամ ստուգարք:
Միջանկյալ և ամփոփիչ ստուգումները, ինչպես նաև ակադեմիական պարտքերի մարումներն իրականացվում են գրավոր և/կամ բանավոր՝ հարցաշարերի կամ թեստավորման եղանակներով: Ամփոփման ձևի և բովանդակության ընտրությունը վերապահված է ամբիոնին, որը արտացոլված է առարկայական նկարագրերում և հաստատված է սահմանված կարգով: Գրավոր թեստերի և բանավոր ամփոփումների հարցաշարերը կազմվում են դասավանդած թեմաների հիման վրա և հաստատվում համապատասխան ֆակուլտետի դեկանատի կնիքով:
Բոլոր տեսական առարկաներից գրավոր և/կամ բանավոր ստուգումներն անհրաժեշտության դեպքում անցկացվում են ընթերակաների ներկայությամբ:
Միջանկյալ ստուգման միջոցով վերահսկվում է ուսանողի կողմից ուսումնական առարկայի բովանդակության ընթացիկ յուրացումը: Այն անցկացվում է ուսումնական առարկայի յուրաքանչյուր մոդուլի ավարտին՝ նախորոշված ձևերին ու ժամանակացույցին համապատասխան: Կրթական/ուսումնական մոդուլը ուսումնական ծրագրի ամենափոքր, համեմատաբար ինքնուրույն միավորն է, որի համար կրեդիտ է տրվում:
Ուսանողների միջանկյալ ստուգման վերահանձման արդյունքում 40 միավորի շեմը չհաղթահարած ուսանողների գնահատականներն ամրագրելիս հիմք է ընդունվում առավելագույն նիշը:
Ամփոփիչ ստուգման միջոցով վերահսկվում է ուսանողի կողմից ուսումնական առարկայի բովանդակության ամբողջական յուրացումը: Այն անցկացվում է ուսումնական կիսամյակի վերջում՝ համաձայն կանխորոշված ձևերի և ժամանակացույցի, որոնք ամրագրված են դասընթացների նկարագրերում: Միջանկյալ և ամփոփիչ ստուգումների վերջնական գնահատականը ձևավորվում է նաև ամենօրյա ընթացիկ ստուգումների գնահատականներից: Ամփոփիչ ստուգման արդյունքում ձևավորվում են վարկանիշային միավորը, տառային գնահատականը և որակավորման կրեդիտը: Ամփոփիչ ստուգման ժամանակ ուսանողների գիտելիքները գնահատվում են 100 միավորանոց սանդղակով: Ամփոփիչ ստուգման անցկացման բովանդակությունն ու ձևը որոշվում է նախապես, ինչի մասին ուսանողները պետք է տեղեկացվեն նախքան առարկայի դասավանդման փաստացի սկիզբը:
Վերահանձնման շաբաթվա ընթացքում ուսանողները կարող են վերահանձնել առարկայական նյութի այն ծավալը, որի պատճառով միջկիսամյակային և ամփոփիչ ստուգումների ընթացքում չեն հաղթահարել դրական գնահատականի շեմը՝ 40 միավորը: Վերահանձնման շաբաթվա ընթացքում ուսումնական պարապմունքները չեն ընդհատվում:
Ուսումնական գործընթաց | Ժամանակացույց |
ՈՒսումնական պարապմունքներ | 20 շաբաթ |
Միջանկյալ ստուգում | 6 շաբաթ անց, 2 անգամ |
Վերահանձնման շաբաթ | 19-րդ շաբաթ |
Ամփոփիչ ստուգում | 20-րդ շաբաթ |
Գնահատականների մուտքագրում և հայտարարում | 20-րդ շաբաթ |
Լուծարք | Հաջորդ ուստարվա 3 ամբողջական շաբաթ |
Գնահատականը | Ռեյտինգային միավորը | Թվանշանը | Տառային նշանակումը |
Գերազանց | 95-100 | 4,0 | A+ |
Գերազանց | 87-94 | 4,0 | A |
Գերազանց | 81-86 | 3,7 | A- |
Լավ | 75-80 | 3,3 | B+ |
Լավ | 67-74 | 3,0 | B |
Լավ | 61-66 | 2,7 | B- |
Բավարար | 55-60 | 2,3 | C+ |
Բավարար | 46-54 | 2,0 | C |
Բավարար | 40-45 | 1,7 | C- |
Անբավարար | <40 | 0 | D |
«ստուգված» | 41-100 | S | |
«չստուգված» | Մինչև 40 | U |
Ժամանակակից կրթությունն ունի մի կարևոր առանձնահատկություն՝ տեղեկատվության մատչելիությունը և աշխարհում ամեն օր ստեղծվող գիտելիքի հսկայական քանակությունը: Այս պայմաններում անիմաստ է դառնում սովորողներին միայն որոշակի գիտելիքի տրամադրումը՝ հետագայում դրա վերարտադրության ակնկալիքով: Այսօր գիտելիքն ավելի մատչելի է, քան երբևէ՝ առաջին հերթին շնորհիվ անսպառ ինտերնետային ռեսուրսների, բայց նաև շնորհիվ համընդհանուր գրագիտության և ամեն օր հրատարակվող բազմաբնույթ և հսկայածավալ գրականության:
Ուսուցման առաջնային խնդիր է դառնում ուսանողների մոտ մասնագիտական մտածողության ձևավորումը, ինքնուրույն գիտելիք փնտրելու, վերլուծության, համադրության, եզրահանգման և նոր գիտելիքի ստեղծման կարողությունների ձևավորումը:
Այսպիսով, Բոլոնյան գործընթացի հիմնական նպատակներից մեկը վերարտադրական(reproductive) մանկավարժությունը արտադրականի(productive) վերափոխելն է:
Այս պահանջներից էլ ածանցվում են ուսուցման կազմակերպման նոր ձևերը, քանի որ այս բոլոր պարամետրերը չափելու համար անհրաժեշտ են նոր չափանիշներ: Ի հայտ են գալիս նախկինում քիչ ճանաչված կամ բոլորովին նոր ուսուցման ձևեր, որոնց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում գործնական կարողությունների(ինֆորմացիան ինքնուրույն յուրացնելու, վերարտադրելու, լրացուցիչ –տեղեկատվութուն հայթհայթելու, այն իմաստավորելու, վերլուծելու, համադրելու, ինքնուրույն եզրահանգում անելու, մասնագիտական մտածողության ձևավորման և զարգացման, սեփական տեսակետը ներկայացնելու, հիմնավորելու, թիմում աշխատելու, հանդուրժողականության, լսելու, խոսելու և այլն) ձևավորմանը և զարգացմանը ուղղված ուսուցումը:
Որպես հետևանք ավելանում են ուսանողի անհատական և ինքնուրույն աշխատանքի ժամերը, որոնք ըստ եվրոպական չափանիշների բակալավրիատում պետք է կազմեն ուսումնառությանը հատկացված ժամաքանակի 30-50 %-ը: Մագիստրատուրայում անհատական և ինքնուրույն աշխատանքին հատկացվում է 50-70%-ը:
Լսարանային, անհատական, ինքնուրույն աշխատանքի արդյունքում էլ ձևավորվում են ուսանողի գետելիքները, կարողություններն ու հմտությունները, որոնք էլ գնահատվում են դասախոսի կողմից:
Համալսարանում անհատական աշխատանքը կատարվում է գրավոր, անհատական ժամանակացույցով, երբ ուսանողը խմբային ընթացիկ աշխատանքներից բացի կատարում է լրացուցիչ առաջադրանք՝ անհատապես աշխատելով ամբիոնի կողմից նշանակված ղեկավարի հետ:
Անհատական աշխատանքի ձևերն են՝ռեֆերատները, կուրսային աշխատանքները, թեմատիկ զեկույցները, կուրսային նախագծերը:
Ուսանողի անհատական աշխատանքի արդյունքները հաշվառվում և պահպանվում են ամբիոնում՝ առնվազն վեց ամիս ժամկետով:
Ուսանողի անհատական աշխատանքը բաժանվում է 2 մասի՝ զեկավարի հետ կոնտակտային աշխատանք և ինքնուրույն աշխատանք՝բուհի ընթերցասրահում, համակարգչային լաբորատորիայում, տանը:
Անհատական աշխատանքի ընթացքը խստորեն վերահսկվում է ամբիոնի կողմից՝ համաձայն նախօրոք կազմված ժամանակացույցի:
Կրեդիտները ցույց են տալիս տվյալ առարկային ուսանողի կողմից հատկացված ողջ ժամանակը: Եվ եթե ուսանողը ստացել է դասընթացի ծրագրով նախատեսված կրեդիտները, ապա դա նշանակում է, որ նա յուրացրել է այն նվազագույն գետելիքը, որն անհրաժեշտ է նրան` որպես մասնագետի: Սակայն դա դեռ ցույց չի տալիս, թե որքան հիմնավոր է սովորողը յուրացրել դասընթացը: Դասընթացի յուրացման համար կատարված աշխատանքի արդյունավետությունը որոշվում է գնահատականներով: Եվ ստացվում է, որ կրեդիտն արտացոլում է ուսանողի կատարած աշխատանքի նվազագույն, անհրաժեշտ քանակը, իսկ գնահատականը՝ այդ աշխատանքի որակը:
Ուսանողը կարող է նյութը յուրացնել տարբեր մակարդակներով` գերազանց,լավ կամ բավարար: Ահա այդ մակարդակների չափման համար էլ ստեղծված է գնահատման համակարգը:
Գնահատման համակարգը ձևավորվում է բոլոնյան համաձայնագրում ամրագրված սկզբունքների հիման վրա` օբյեկտիվություն, թափանցիկություն, անկողմնակալություն, կրթական վերջնարդյունքների հստակ սահմանում:
Այս սկզբունքներից և բոլոնյան գործընթացի այլ պահանջներից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով որակի ապահովման անհաժեշտությունը` համալսարանում ձևավորվել է գնահատման համակարգ, որը
Համալսարանում ձևավորված գնահատման համակարգը հաշվի է առնում ոչ միայն նյութի յուրացման աստիճանը, այլ նաև սովորողների գործնական, ինքնուրույն աշխատանք կատարելու, ստեղծագործական կարողությունները և հմտությունները: Այս չափանիշներից ձևավորվում է ընդհանուր աձաջադիմության թվանշանը: Այս չափանիշներով ձևավորված թվանշանին պետք է ավելացնել նաև ուսանողի հաճախումների նիշը, որի արդյունքում կսացվի ուսանողի ընդհանուր առաջադիմության գնահատականը տվյալ առարկայից:
«Ուրարտու» համալսարանում սովորողի վերջնական գնահատականը ձևավորվում է հետևյալ բաղադրիչներից`
Այս բաղադրիչներից յուրաքանչյուրի համար կազմված է համապատսխան սանդղակ.
Հաճախումներ
0-3 | Անբավարար | <40% |
4-7 | Բավարար | 40-60% |
8-11 | Լավ | 61-80% |
12-14 | Գերազանց | 81-100% |
Ակտիվություն սեմինար, գործնական և լաբորատոր պարապմունքների ընթացքում
0-4 | Անբավարար | <40% |
5-8 | Բավարար | 40-60% |
9-12 | Լավ | 61-80% |
13-16 | Գերազանց | 81-100% |
Ուսանողի անհատական աշխատանք
0-5 | Անբավարար | <40% |
6-12 | Բավարար | 40-60% |
13-18 | Լավ | 61-80% |
19-25 | Գերազանց | 81-100% |
Միջանկյալ քննություն 1/2
0-3 | Անբավարար | <40% |
4-7 | Բավարար | 40-60% |
8-11 | Լավ | 61-80% |
12-15 | Գերազանց | 81-100% |
Ամփոփիչ քննություն
0-3 | Անբավարար | <40% |
4-7 | Բավարար | 40-60% |
8-11 | Լավ | 61-80% |
12-15 | Գերազանց | 81-100% |
Վերջնական գնահատականը ձևավորվում է թվարկված 6 գործոնների հանրագումարում: Բացակայությունների թիվը վերջնական գնահատականի վրա նվազագույն ազդեցություն ունի, այն կարևոր է դառնում միայն սահմանային դեպքերում:
Գործնական հմտությունների և տեսական գիտելիքների ստուգումը կարող է անցկացվել մեկ կամ ավելի մասերով: Ուսանողն իրավունք ունի դասընթացի քննությունները հանձնել մաս-մաս, ըստ մոդուլների, ինչը հեշտացնում է ուսումնառության գործընթացը, ընդ որում, յուրաքնաչյուր բլոկ, մոդուլ, թեմա կամ դասընթացի բաղկացուցիչ մաս ստուգվում է մեկ անգամ: Եթե ուսանողն արդեն միջանկյալ քննություններ է հանձնել տվյալ առարկայից, ապա վերջնական քննության ժամանակ պետք է ստուգվի միայն այն հատվածը, որը նա դեռ չի հանձնել:
Գնահատականը դրական է, եթե ուսանողի առաջադիմությունը կազմում է 40 % և ավելի: Ստանալով դրական գնահատական՝ ուսանողն ստանում է նաև տվյալ դասընթացին հատկացված կրեդիտները:
Ուսումնառության տարիների ընթացքում ժամանակի հետ աճում է ուսուցման արդյունքների ստուգման ձևերի թիվը, որոնք ուսանողից պահանջում են ոչ թե նյութի պարզ վերատադրում, այլ ստեղծագործական մոտեցում և ինքնուրույն աշխատանք:
Գնահատման թափանցիկությունն ապահովելու նպատակով համալսարանում մշակվել են գանհատման չափորոշիչներ, որոնք ստանում են ուսանողները կիսամյակի սկզբում և որոնց հիման վրա նրանք կարող են պատկերացում կազմել իրենց առաջադիմության մասին:
Առաջին կուրսի ուսումնառության սկզբում ուսանողը ծանոթանում է ուսումնառության վերաբերյալ փաստաթղթերի փաթեթին, ամբիոնի կողմից ներկայացված ուսումնառության անհատական ծրագրին: Ուսանողն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու վերջնական հաշվարկային գնահատականի, հաշվարկի մեթոդիկայի, առանձին գործոնների գնահատականների, վարկանիշային միավորի, միջին որակական գնահատականի(ՄՈԳ) վերաբերյալ:
Լուծարքը ուսանողին տրվող հնարավորություն է՝ որոշակի կարգով և ժամկետներում լրացնել բաց թողնվածը և հանձնել քննական պարտքերը:Այն կազմակերպվում է վեց գործոնների փաստացի արդյունքներով, և դեկանատում հաշվարկվում է վերջնական ամփոփիչ գնահատականը:Ամփոփիչ ստուգումից հետո դեկանատը կազմում է լուծարքին թույլատրված ուսանողների ցուցակը՝ այն հասանելի դարձնելով ուսանողներին և ամբիոններին: Լուծարքին թույլատրված ուսանողը քննությունը կամ ստուգարքը կարող է հանձնել երկու անգամ՝ դեկանատի կողմից հաստատված գրաֆիկին համապատասխան:
Առարկայի կրեդիտը չստանալու և համալսարանից հեռացվելու պայմաններ
Ուսանողը չի ստանում տվյալ առարկայի կրեդիտը, եթե ստացել է “D” կամ “U” գնահատական, որի արժեքը փոքր է 40 տոկոսից:
Կիսամյակի արդյունքներով ուսանողը հեռացվում է համալսարանից, եթե նա չի հավաքել 30 կրեդիտ, այսինքն մեկ և ավելի առարկաներից կրեդիտ չի ստացել:
Սովորողի ուսումնառության անհատական ծրագիրը
Մասնագիտական ամբիոնները սովորողին պետք է ծանոթացնեն այն ուսումնառության ծրագրին, որը նա պետք է անցնի ամբողջ ուսումնառության ընթացքում: Այդ նպատակով մասնագիտական ամբիոնները կազմում են սովորողի ուսումնառության անհատական ծրագիրը, որը ներառում է բակալավրիատի ութ կիսամյակների ընթացքում մասնագիտական ամբիոնների կողմից առաջադրված դասընթացները համապատասխան կրեդիտներով: համաձայն նորմատիվային բազայի՝ յուրաքանչյուր կիսամյակի գումարային կրեդիտների քանակը պետք է լինի 30, ութ կիսամյակների ընթացքում կրեդիտների գումարային քանակը՝ 240: Սովորողի ուսումնառության անհատական ծրագիրն ամրագրված չէ և կարող է ուսումնառության ընթացքում հիմնավորված փոփոխությունների ենթարկվել:
Ուսանողի ակադեմիական տեղեկագիրը
Ուսանողի ակադեմիական առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացվում են նրա ակադեմիական տեղեկագրում: Ուսանողի ակադեմիական տեղեկագիրը կարող է կազմվել ինչպես առանձին կիսամյակի, այնպես էլ ողջ ուսումնառության համար: Ակադեմիական տեղեկագիրը պարունակում է միջազգայնորեն ընդունված հետևյալ 4 քանակական ցուցանիշները. Ծրագրային կրեդիտներ(ԾԿ), որակավորման կրեդիտներ(ՈԿ), վարկանիշային միավորներ(ՎՄ) և միջին որակական գնահատականը(ՄՈԳ):
Ծրագրային կրեդիտը(ԾԿ) բոլոր դասընթացների և ուսումնական մոդուլների գումարային կրեդիտն է: Այն ներառում է տվյալ կրթական ծրագրի համարնախատեսված բոլոր այն ուսումնական մոդուլները, որոնք գնահատված են A+ -ից մինչև C- կամ S: ԾԿ-ն հաշվելիս բացառվում են այն դասընթացները կամ մոդուլները, որոնցից ուսանողը գնահատվել է անբավարար՝ D կամ U:
Որակավորման կրեդիտներ(ՈԿ): Այս ընդհանրացված արդյունքն իր մեջ ներառում է տվյալ կրթական ծրագրի բոլոր քննական դասընթացների կամ ուսումնական մոդուլների կրեդիտները, որոնք գնահատվում են միայն թվային համարժեք ունեցող գնահատականներով՝(A, B, C), այսինքն ՈԿ-ն տարբերակված գնահատումով կրեդիտների գումարային քանակն է: ՈԿ-ն բացառում է D, S կամ U նշագրումով գնահատված դասընթացները: ՈԿ-ն որոշելիս հաշվի են առնվում միայն այն կրեդիտները, որոնք օգտագործվում են ուսանողի միջին որակական գնահատականը հաշվարկելիս:
Վարկանիշային միավոր(ՎՄ): Ակադեմիական տեղեկագրում ռեյտինգային միավորները ձևափոխվում են թվանշանային, ապա՝ տառային գնահատականների: Յուրաքանչյուր դասընթացի համար վարկանիշային միավորը որոշվում է տվյալ դասընթացի համար սահմանված տարբերակված գնահատումով կրեդիտի և ուսանողի ստացած գնահատականի արտադրյալով: Արդյունարար վարկանիշային միավորը ներառում է որակավորման կրեդիտների հաշվարկում ընդգրկվաշ բոլոր դասընթացներից ստացվաշ վարկանիշային միավորները:
Միջին որակական գնահատական(ՄՈԳ): Այս ընդհանրացնող, կշռված միջին ցուցանիշը հաշվարկվում է վարկանիշային միավորները(ՎՄ) որակավորման կրեդիտների(ՈԿ) վրա բաժանելով: ՄՈԳ-ը նույնպես հաշվվում է ինչպես ռեյտինգային, այնպես էլ թվանշանային գնահատման միավորներով: Կիսամյակում բավարար առաջադիմության համար ուսանողից պահանջվում է ունենալ առնվազն 40 ռեյտինգային կամ 1,7 (C-) նվազագույն ՄՈԳ, իսկ որակավորման շնորհման համար առնվազն 46 ռեյտինգային կամ 2,0(C) նվազագույն ՄՈԳ:
Ուսանողը պարտավոր է ծանոթանալ սույն կարգին և խստորեն հետևել դրա պահանջներին:
1․ Համալսարանի սովորողն (ուսանող, ասպիրանտ) իրավունք ունի.
2․ Համալսարանում կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից, իրավունք ունի վերականգնելու իր ուսանողական իրավունքները՝ բացառությամբ առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթության ընդհատման:
1․ Համալսարանի սովորողը (ուսանող, ասպիրանտ) պարտավոր է.
2․ Այն ուսանողները, ովքեր չեն կատարում համալսարանի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված պարտականությունները, ցուցաբերում են անբավարար ակադեմիական առաջադիմություն, կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացում: Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի ընթացքում:
Համալսարանի ղեկավարությունը քաջալերում է ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, բուհում գործում են ուսանողական խորհուրդը (այսուհետ՝ ՈՒԽ ), ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ՝ ՈՒԳԸ ), տարբեր խմբակներ և ակումբներ:
Ա/ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կրթության կազմակերպման ու որակի ապահովման գործընթացների, ուսանողների ուսումնառության, նրանց մասնագիտական, հոգևոր և ստեղծագործական զարգացման արդյունավետությանը նպաստելու համար համալսարանում մեծապես կարևորվում է ուսանողական խորհրդի դերը:
ՈՒԽ-ը համալսարանի ուսանողական ինքնակառավարման, սովորողներին (բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճաններում, ինչպես նաև առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողներին) միավորող, նրանց շահերը պաշտպանող, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Այն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, համալսարանի կանոնադրությանը և ՈՒԽ կանոնադրությանը համապատասխան:
ՈՒԽ-ը համակարգում է ուսանողական ինքնակառավարման գործընթացները համալսարանի սովորողների շրջանում, արտահայտում և պաշտպանում է նրանց իրավունքները և օրինական շահերը, նպաստում անհատի համակողմանի զարգացմանը, մշակութային, բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակմանը, ստեղծում կապեր ՀՀ և արտերկրի բուհերի գիտական, կրթական, երիտասարդական, մշակութային և այլ կազմակերպությունների հետ:
1․ Համալսարանի կառավարման մարմինների, նրանց ստորաբաժանումների, համալսարանում գործող, ինչպես նաև արտահամալսարանական գիտական, կրթական, մշակութային, հոգևոր, բարեգործական և այլ կազմակերպությունների, պետական մարմինների և անհատների հետ ՈՒԽ հարաբերությունները կարգավորվում են Համալսարանի կանոնադրության, ՈՒԽ կանոնադրության և նրա կողմից կնքված պայմանագրերի հիման վրա:
2․ ՈՒԽ կողմից կնքված պայմանագրերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավական ուժ են ստանում համալսարանի ռեկտորի կողմից վավերացվելուց հետո:
3․ՈՒԽ-ն ակտիվորեն համագործակցում է համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ երիտասարդական կազմակերպությունների, այլ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների հետ:
4․ ՈՒԽ-ի գործունեությունն ուղղված է հետևյալ խնդիրների լուծմանը.
5․ Սահմանված նպատակներին հասնելու և առաջադրված խնդիրների լուծման համար ՈՒԽ-ն իրավասու է՝
Բ/ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ուրարտու» համալսարանը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի և դրանց հետ փոխկապակցված գիտահետազոտական աշխատանքների իրականացման կենտրոն է, որտեղ ակտիվորեն ներգրավված են ուսանողները: Այս աշխատանքները համակարգում է համալսարանում գործող Ուսանողական գիտական ընկերությունը:
ՈՒԳԸ-ն սատարում է գիտական և կրթական ոլորտներում ուսանողության նախաձեռնությունները և կազմակերպում ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, գիտահանրամատչելի դասախոսություններ և գիտական ու կրթական ուղղվածութուն ունեցող այլ միջոցառումներ: Ընկերությունը համագործակցում է այլ գիտական կենտրոնների հետ և նրանց հետ կազմակերպում տարաբնույթ համատեղ միջոցառումներ:
ՈՒԳԸ-ն մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանը:
ՈՒԳԸ-ն իր կազմից ընտրում է նախագահություն, իսկ վերջինս՝ նախագահ և քարտուղար: ՈՒԳԸ նախագահությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
6․ Կոռուպցիոն վտանգների կանխման նպատակով համալսարանի գիտական խորհրդի կողմից ընդունվել է «Ակադեմիական անազնվության և գրագողության կանխարգելման կարգը»: Այն հստակ սահմանել է, որ համալսարանում անընդունելի են ակադեմիական անազնվության բոլոր դրսևորումները, կոռուպցիոն երևույթները, իսկ բարոյական և իրավական նորմերով արգելված արարքներ կատարած անձանց համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ: Ակադեմիական անազնվության կարգին համապատասխան՝ ձևավորվել է ակադեմիական անազնվության դեպքերը քննող հանձնաժողով, որը բաղկացած է դասախոսներից և ուսանողներից: Բացի այդ համալսարանը մշակել է էթիկայի կանոններ, որոնց խախտման դեպքերը քննության է առնում էթիկայի հանձնաժողովը ու համապատասխան եզրակացությունը ներկայացնում ռեկտորին:
7․ Համալսարանում ակադեմիական անազնվության դեպքերը քննող հանձնաժողովի կազմում ուսանողներին ընտրում են համալսարանի գիտական խորհրդի նիստում` փակ, գաղտնի քվեարկությամբ: Նրանց թեկնածությունները հաստատվում են ուսանողական խորհրդի կողմից` մրցութային կարգով՝ թեստավորման միջոցով:
8․ Ընտրության կարգը սահմանում է ուսանողական խորհուրդը` ապահովելով փակ, գաղտնի քվեարկության սկզբունքների պահպանումը:
9․ Ուսանողներն անկաշկանդ կարող են իրենց բողոքները ներկայացնել Համալսարանի ռեկտորին, պրոռեկտորներին, ֆակուլտետի դեկանին, փոխդեկանին, ամբիոնների վարիչներին, կուրսղեկներին՝ պաշտպանելով իրենց իրավունքները: Նրանք իրենց հուզող հարցերը կարող են բարձրացնել նաև պարբերաբար անցկացվող անանուն հարցումների, «վստահության արկղիկի», «թեժ գծի» միջոցով:
10․ Ուսանողներն օգտվում են իրենց ընձեռված հնարավորություններից, ազատ արտահայտում իրենց դժգոհությունները, բողոքները, որոնց ընթացք և լուծում է տրվում համալսարանի ռեկտորի հրամանով կազմված ֆակուլտետային կամ համալսարանական հանձնաժողովների կողմից` ըստ համապատասխան ընթացակարգերի:
11․ Ուսանողներն իրենց իրավունքները կարող են պաշտպանել նաև համալսարանական կառույցներում( գիտական խորհուրդ, ռեկտորատ, ֆակուլտետային խորհուրդ, ուսանողական խորհուրդ և այլն) ընդգրկված իրենց ուսանող ներկայացուցիչների միջոցով:
12․ Համալսարանում բոլոր գործընթացները թափանցիկ են ու կանխատեսելի, հրապարակային և օբյեկտիվ: Գործում է հաշվետվողականության հստակ համակարգ, ապահովվում են հակադարձ կապեր բուհի գիտխորհրդի, ռեկտորատի, ուսանողների և նրանց ծնողների միջև:
«Ուրարտու» համալսարանում սահմանված են ներքին կարգապահական որոշակի նորմեր, որոնք վերաբերում են համալսարանական կյանքի տարբեր կողմերին և կոչված են ապահովելու բուհի բնականոն գործունեությունը: Ստորև ներկայացվում են այն դրույթները, որոնք սահմանում են համալսարանի սովորողների կարգապահական նորմերը.
Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, շարունակական անբասիր աշխատանքի, աշխատանքում նորամուծությունների և այլ ձեռքբերումների, գիտահետազոտական և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար աշխատողների և սովորողների համար սահմանվում են հետևյալ խրախուսանքները.
Խրախուսանքը հայտարարվում է ռեկտորի հրամանով և դրա մասին տեղեկացվում բուհի կոլեկտիվին:
Սովորողի կողմից ՀՀ օրենսդրությամբ, բուհի կանոնադրությամբ նախատեսված պարտականությունների, ներքին կարգապահական կանոնների խախտման դեպքում նրա նկատմամբ կիրառելի են հետևյալ կարգապահական տույժերը.
ա¤ նկատողություն
բ¤ խիստ նկատողություն,
գ¤ հեռացում համալսարանից:
Սովորողը կարող է հեռացվել (ազատվել) բուհից՝
ա. իր դիմումի համաձայն,
բ. այլ բուհ տեղափոխվելու դեպքում,
գ. դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում,
դ. ուսումնական կիսամյակի ընթացքում դասերից 120 ժամ անհարգելի բացակայության դեպքում,
ե. տվյալ ուսումնական տարվա (կիսամյակի) ուսման վարձը չվճարելու դեպքում,
զ. բուհի ներքին կարգապահական կանոնները կոպիտ կերպով խախտելու դեպքում, ինչպես նաև մեկ ուսումնական տարվա ընթացքում երկու և ավել անգամ կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում,
է. ՀՀ օրենսդրությամբ, բուհի կանոնադրությամբ , ներքին կարգապահական կանոններով և ներքին իրավական ակտերով նախատեսված այլ դեպքում:
Չի թույլատրվու սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
Բուհի տարածքում արգելվում է.
ա) ծխելը (բացառությամբ դրա համար առանձնացված հատուկ տարածքների),
բ) ալկոհոլային խմիչքների օգտագործումը,
գ) թղթախաղերը:
a. Համալսարանի ուսանողները
b. Կրթության որակի ապահովման նպատակով կազմակերպվող մշտադիտարկումը ներառում է նաև ուսանողների` ՄԿԾ-ներից բավարարվածության ուսումնասիրությունը: Ուսանողական հարցումն անցկացվում է ՀՀ օրենսդրության և համալսարանի կանոնադրության հիման վրա և համարվում է համալսարանի ուսանողության՝ ուսուցման որակն ապահովող գործառույթներին մասնակցելու և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի գործունեության արդյունավետությունը գնահատելու իրավունքի դրսևորում: Անձնակազմի մասնագիտական որակների գնահատումը և ուսանողների կարծիքների հաշվառումը իրականացվում է տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր կիսամյակի վերջում: Հարցումը նպատակ ունի գնահատելու պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի, դասավանդման որակի, ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքների արդյունավետությունը: Ուսանողական հարցման արդյունքները քննարկվում են ամբիոններում, ֆակուլտետի խորհրդում, ռեկտորատի, գիտական խորհրդի նիստերում: Քննարկման արդյունքում արվում են եզրահանգումներ ու առաջարկություններ, և դրանց համապատասխան մշակվում և իրականացվում են միջոցառումներ՝ շտկումներ ու բարեփոխումներ կատարելու նպատակով:
Ուսանողների կրթական, խորհրդատվական և այլ օժանդակող ծառայությունների վերաբերյալ ընդունված կանոնակարգերն ու ընթացակարգերը հնարավորություն են տալիս անմիջականորեն արձագանքելու ուսանողության կողմից բարձրացված խնդիրներին և շուտափույթ լուծումներ տալու դրանց:
Համալսարանում ուսուցման գործընթացը կազմակերպվում է կրեդիտային համակարգով, ուստի սահմանվում են տվյալ ՄԿԾ-ով նախատեսված որակավորման շնորհման համար անհրաժեշտ կրեդիտների քանակը, այդ կրեդիտները ձևավորող դասընթացների և կրթական մոդուլների բովանդակային կազմը` ծրագրի պարտադիր և ընտրովի առարկայացանկի համակցությամբ, դասընթացներին հատկացված կրեդիտները և ուսուցման ժամանակահատվածի նվազագույն տևողությունը:
Ուսանողն ընտրում է տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը, մասնակցում է իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները, բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնում ցանկացած այլ դասընթաց` համալսարանում սահմանված կարգով: