Որակի ապահովման կենտրոն

[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=”]

[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-ksbnt1u4′ admin_preview_bg=”]

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

«Ուրարտու» համալսարանի որակի ապահովման (այսուհետ` ՈԱ) քաղաքականությունը նրա առաքելության, ռազմավարական նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների և գործընթացների ընդհանուր ռազմավարություն ու ընթացակարգ է, որը համապատասխանեցված է Բարձրագույն կրթության զարգացման ՀՀ քաղաքականության նպատակներին ու սկզբունքներին, եվրոպական չափորոշիչներին ու ուղենիշներին, ինչպես նաև աշխատաշուկայի հարափոփոխ կարիքներին: ՈԱ քաղաքականության կենսագործման համար նախադրյալ են հանդիսանում «Ուրարտու» համալսարանի իրական կարողությունները և դրանց հաշվառմամբ ընտրված կոնկրետ գործողությունների իրականացման գործիքակազմը:

ՈԱ քաղաքականության նպատակն է.

  •  Ապահովել «Ուրարտու» համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթության որակի բարելավումը` մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելով աշխատաշուկայի կարիքներին,
  •  Ներդնել համակարգված, թափանցիկ և իրատեսական ընթացակարգեր՝ համալսարանում ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, գիտական հետազոտությունների բարձր մակարդակի ապահովման համար:

ՈԱ քաղաքականության խնդիրներն են.

  1. բարելավել համալսարանի կառավարման համակարգը և կատարելագործել նրա կառույցները,
  2. համապատասխանեցնել գործող մասնագիտությունների կրթական ծրագրերը որակավորումների ազգային շրջանակի բնութագրիչներին, նմանատիպ առաջավոր բուհերի կրթական ծրագրերին, աշխատաշուկայի պահանջներին,
  3. ապահովել սովորողների, պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ կազմի պատշաճ ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում,
  4. նպաստել բուհում գիտահետազոտական գործունեության զարգացմանը և ուսումնական գործընթացի հետ դրա փոխկապակցվածությանը,
  5. նպաստել համալսարանի մարդկային, ֆինանսական, կրթական և այլ ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային զարգացմանը, պլանավորմանը և բաշխմանը,
  6. նպաստել համալսարանի միջազգայնացմանը, ՀՀ և արտերկրի համալսարանների հետ փոխադարձ կապերի հաստատմանն ու զարգացմանը, ակադեմիական փոխանակումների ու շարժունության խրախուսմանը և բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքին ինտեգրմանը,
  7. ամրապնդել և ներդաշնակեցնել ՈԱ համալսարանական և ֆակուլտետային կառույցների գործունեությունը որակի կառավարման հարցերում,
  8. որակի կառավարման շրջափուլային մոդելի ներդրմամբ անընդհատ բարելավել ՈԱ համակարգը, կատարելագործել և արդիականացնել ՈԱ գործառույթները, ընթացակարգերը, չափանիշները և դրանց հետ առնչվող պաշտոնական փաստաթղթերը,
  9. ապահովել որակի ներքին և արտաքին գնահատման գործընթացների փոխհամաձայնեցումը` նպաստելով համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը,
  10. նպաստել բուհում որակի մշակույթի ձևավորմանը և հետագա զարգացմանը,
  11. նպաստել բուհի հասարակական պատասխանատվության բարձրացմանը` ապահովելով հաշվետվությունների թափանցիկություն և հասանելիություն:

ՈԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

ՈԱ քաղաքականության նպատակների իրականացումն ու խնդիրների լուծումը ենթադրում են ՈԱ հետևյալ հիմնական ընթացակարգերը:

1․ Կառավարման և վարչարարության ՈԱ.

  • համալսարանի կառավարման համակարգի կատարելագործում՝ հետևողականորեն կիրառելով հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմները,
  • կառավարման մարմինների գործառույթների հստակեցում, պաշտոնների անձնագրերի վերամշակում՝ ի նպաստ արդյունավետ կառավարման և որակի շարունակական բարելավման,
  • կառավարման մարմինների գործունեությանը ուսումնառողների ակտիվ մասնակցության ապահովում:

2. Կրթական ծրագրերի ՈԱ.

  • կրթական ծրագրերի համապատասխանեցում որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներին,
  • կրթական ծրագրերի պլանավորման, փորձաքննության, պաշտոնական հաստատման, պարբերական մշտադիտարկման, գնահատման և վերանայման գործընթացներում բոլոր շահակիցների (ուսանողների, գործատուների, դասախոսների) ներգրավվածության ապահովում,
  • կրթական ծրագրերի սահմանված նպատակների և դասավանդման, ուսումնառության ու գնահատման ընտրված մեթոդների համապատասխանեցում ակնկալվող կրթական վերջնարդյունքներին,
  • ծրագրերի և դասընթացների բովանդակությունը, ուսուցման մեթոդաբանությունը և ծրագրերի իրականացման որակը գնահատելու նպատակով ուսանողների բավարարվածության վերաբերյալ պարբերական հարցումների անցկացում:

3. Պրոֆեսորադասախոսական կազմի ՈԱ.

  • պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետության պարբերական գնահատում բազմաչափ մոտեցմամբ՝ ներառելով ուսանողների, ամբիոններիի և գործընկեր դասախոսների կողմից դասախոսի գնահատումը, դասախոսի ինքնագնահատումը,
  • պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման աստիճանական բարձրացման և մասնագիտական վերապատրաստման գործուն համակարգի մշակում և իրականացում,
  • պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման, տարակարգային առաջքաշման և խրախուսման համակարգերի կիրարկում:

4․ Դասավանդման և ուսումնառության ՈԱ.

  • դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրում, առաջավոր փորձի փոխանակում,
  • դասընթացի և առանձին ուսումնական մոդուլի յուրացման արդյունքների օբյեկտիվ և թափանցիկ գնահատում (ընթացիկ և ամփոփիչ քննություններ),
  • ծրագրի կրթական վերջնարդյունքների օբյեկտիվ և թափանցիկ գնահատում (ավարտական ամփոփիչ ատեստավորում),
  • գնահատման ձևերի ու մեթոդների արդյունավետության վերաբերյալ ուսանողական պարբերաբար հարցումների կազմակերպում,
  • ուսանողների գնահատման գործընթացի վերաբերյալ դասախոսների շրջանում պարբերական հարցումների անցկացում՝ կիրառվող չափանիշների, ձևերի ու մեթոդների արդյունավետության գնահատման նպատակով:

5․ Ուսումնական ռեսուրսների և ուսումնաօժանդակ ծառայությունների ՈԱ.

  • ուսումնական ռեսուրսների և ուսումնաօժանդակ ծառայությունների որակի գնահատում ուսանողների բավարարվածության վերաբերյալ հարցախույզերի միջոցով, որոնք գնահատում են համալսարանի շենքային պայմանները, գրադարանի և համակարգչային սրահների աշխատանքը, համացանցի մատչելիությունը, լսարանների և ուսումնական լաբորատորիաների կահավորանքը, տեխնիկական հագեցվածությունը, կարիերայի կենտրոնի աշխատանքը և խորհրդատվական այլ ծառայությունների արդյունավետությունը, ուսումնաօժանդակ անձնակազմի գործունեության որակը:
  • ուսումնական ռեսուրսների և օժանդակ ծառայությունների որակի գնահատում դասախոսների բավարարվածության վերաբերյալ հարցախույզերի միջոցով, որոնք գնահատում են ինստիտուտի ենթակառուցվածքներն ու դրանց կառավարումը, գրադարանի և համակարգչային սրահների աշխատանքը, համակարգիչների ու համացանցի մատչելիությունը, լսարանների և ուսումնական լաբորատորիաների կահավորանքը և այլն:

6․ Գիտահետազոտական գործունեության ՈԱ.

  • գիտահետազոտական աշխատանքներում պրոֆեսորադասախոական կազմի լայն ներգրավում,
  • գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության խրախուսում,
  • դասախոսական կազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման, տարակարգային առաջքաշման, նյութական ու բարոյական խրախուսման գործում գիտական հրատարակությունների թվի և վարկանիշների հաշվառում:

7․ Միջազգայնացման ՈԱ.

  • համալսարանի միջազգային կապերի բաժնի գործունեության արդյունավետության և որակի բարելավում, բուհի միջազգայնացման ռազմավարության մշակում և իրագործում,
  • առկա գործընկերային կապերի ամրապնդում և խորացում, նոր կապերի և համագործակցության հաստատում,
  • պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների մասնակցություն դրամաշնորհային և փոխանակման ծրագրերին:

8․ Հասարակական պատասխանատվության և հանրային կապերի ՈԱ.

  • հասարակությանը մատուցվող ծառայությունների ընդլայնում, դրանց արդյունավետության և որակի բարելավում,
  • համալսարանի վերաբերյալ հրատարակվող նյութերի քանակի, ծավալի և բովանդակության մշտադիտարկում,
  • համալսարանի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունների պարբերաբար անցկացում,
  • շարունակական կրթության և վերապատրաստման դասընթացներում բուհի ընդգրկվածության ընդլայնում, կատարվող աշխատանքի մշտադիտարկում:

[/av_textblock]

[/av_one_full]

Scroll to Top