Կարիերայի կենտրոն

[av_one_full first min_height=” vertical_alignment=” space=” row_boxshadow=” row_boxshadow_color=” row_boxshadow_width=’10’ custom_margin=” margin=’0px’ mobile_breaking=” border=” border_color=” radius=’0px’ padding=’0px’ column_boxshadow=” column_boxshadow_color=” column_boxshadow_width=’10’ background=’bg_color’ background_color=” background_gradient_color1=” background_gradient_color2=” background_gradient_direction=’vertical’ src=” background_position=’top left’ background_repeat=’no-repeat’ highlight=” highlight_size=” animation=” link=” linktarget=” link_hover=” title_attr=” alt_attr=” mobile_display=” id=” custom_class=” aria_label=” av_uid=”]

[av_textblock size=” av-medium-font-size=” av-small-font-size=” av-mini-font-size=” font_color=” color=” id=” custom_class=” av_uid=’av-ksvv9v24′ admin_preview_bg=”]

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ

Համալսարանում 2000 թվականից գործում է «Շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնը»: Կենտրոնի առաքելությունն է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը: Իր գործունեությամբ Կենտրոնը նպաստում է բուհ-շրջանավարտ-գործատու կապի հաստատումանն ու ամրապնդմանը:

Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր մարտահրավերները, կենտրոնը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, ծրագրեր, սեմինար-դասընթացներ, հանդիպումներ, որոնք կարող են նպաստել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը:

Համագործակցելով տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, կենտրոնը օժանդակում է  համալսարանին՝գործատուների հետ կնքել պրակտիկայի անցկացման պայմանագրեր, շրջանավարտներին աջակցում է ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական աշխատատեղերում աշխատանք գտնելու հարցում:

Հաշվի առնելով շուկայական տնտեսության անցման հետևանքով աշխատաշուկայում տեղ գտած փոփոխությունները,  Կենտրոնը հավաքագրում է գործատուների կարծիքներն ու առաջարկությունները և համագործակցելով համալսարանի Որակի ապահովման պատասխանատուի, ֆակուլտետների հետ,  վերլուծություններ է  իրականացնում աշխատաշուկայի արդի կարիքներն ուսումնասիրելու և դրանք մասնագիտական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ: Մշտապես կապ հաստատելով շրջանավարտների հետ տիրապետում է շրջանավարտների աշխատատեղերի փոփոխության մասին հիմնական տեղեկատվությանը:

Շրջանավարտների աշխատանքի տեղավորման, ինչպես նաև պրակտիկայի անցկացման հարցում մեծ հնարավորություններ է ստեղծում Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միության համագործակցությունը, քանի որ այսօր արդեն համալսարանի շրջանավարտների մի մասը հանդիսանում է գործատու:

Կարիերայի կենտրոնը էլեկտրոնային հասցեների ու խմբերի, ինչպես նաև «Ուրարտու»  համալսարանի կայքի և սոցիալական ցանցերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական ծրագրերի, թափուր աշխատատեղերի, սեմինարների, մասնագիտական վերապատրաստման, կամավորական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն է տարածում ուսանողների և շրջանավարտների միջավայրում:
[/av_textblock]

[/av_one_full]

Scroll to Top