ԳՐԱԴԱՐԱՆԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
«Ուրարտու» համալսարանի գրադարանը ստեղծվել է նրա հիմնադրման օրվանից՝ 1991 թ.-ին: Գրադարանից օգտվելու իրավունք ունի համալսարանի ողջ անձնակազմը: Կողմնակի անձինք կարող են օգտվել միայն հատուկ թույլտվությամբ:
Գրադարանում այսօր հաշվարկվում է շուրջ 10.000 միավոր գրականություն և այն շարունակ համալրվում է:
Գրադարանի բաժինները
- Ընթերցասրահ
- Մշակման,համալրման բաժին և գրապահոց
- Էլեկտրոնային սպասարկման և տեղեկատվության բաժին:
«Ուրարտու» համալսարանի գրադարաում աշխատանքներ են տարվում Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) www.elca.am և թվային գրադարանների ցանցին միանալու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա օգտվելու EBSCOhost, eLIBRARY, SpringerLink, Polpred.com և Обзор СМИ էլեկտրոնակյին շտեմարաններից:
Գրադարանի աշխատանքային ժամերն են 09:30-17:00, ընդմիջումը՝ 13:00-14:00-ը: Ընթերցասրահի աշխատանքային ժամերն են 09:30-17:00-ը:
Գրադարանից օգտվելն անվճար է:
Գրադարանի ընթերցող դառնալու համար սպասարկման բաժին պետք է ներկայացնել՝
- անձնագիր/ սովորողների դեպքում՝ուսանողական տոմս,
- 3×4 չափի լուսանկար:
Համալսարանի գրադարանում գրանցված ընթերցողները կարող են վերցնել մինչև 4 գիրք: Գրականությունը տրվում է մինչև 15 օրով: CD և DVD-ները տրվում են միայն ընթերցասրահում օգտվելու համար:
Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Ընթերցասրահի ծառայություններից օգտվելիս կարելի է վերցնել մինչև 3 գիրք և 5 պարբերական մամուլ նյութեր:
Սպասարկման բաժնում պատվիրված գրականությունը տրամադրվում է մեկ ժամվա ընթացքում:
Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերի և գույքի հետ: Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել: Գիրք ստանալիս թերություններ հայտնաբերելու դեպքում ընթերցողը պետք է այդ մասին հայտնի գրադարանավարին: Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է կամ փոխարինել այն նույնով կամ վճարել մինչև 500 դրամ արժողությամբ գրքի տասնապատիկը, 500 դրամից բարձր արժողությամբ գրքի հնգապատիկը:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել իր մոտ եղած գրականությունը: