Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողները մասնակցեցին «Media Time» ծրագրի ավարտական բանախոսությանը։ Սեմինարի բանախոսը հանրային կառավարման մագիստրոս, գիտական հոդվածի հեղինակ, Social Media Marketing-ի մասնագետ՝ Նանե Կարապետյանն էր։
Դասընթացի շրջանակներում խոսվեց առօրյայում մեզ հաճախ հանդիպող մարքեթինգային խայծերի մասին։
Ելույթ ունեցավ «Ոչ պետական բուհեր ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Վաչագան Մարտիրոսյանը, ով ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնեց հավաստագրեր։