«ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԸ» ծրագրի հերթական թեման «Աուտիզմն» էր, այդ ախտանիշը կրող աշակերտների հետ աշխատելու հոգեբանական տեխնիկան, տեսական և գործնական հմտությունները։
Դասախոսությունն անցկացրեց Գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Մինասյանը:
Դասն ընթացավ ինտերակտիվ հագեցած մեթոդների կիրառմամբ և քննարկումներով:
Մասնակից ուսանողները աշխատանքը դրական գնահատեցին։