Մարդու հույզերը իր հոգեկան աշխարհի անբաժան մասն են։Հաճախ հույզերը ոչ միայն արտաքին աշխարհից եկող ազդակների նկատմամբ տված հակազդումն են, այլև գործողության մղիչներ, մոտիվացիայի հիմքում ընկած շարժիչ ուժ:
Հոգեբանները կարծում են, որ եթե հասկանաս և կառավարես մարդու հույզերը, կկառավարես նաև մարդու վարքը: Դիմացինի հույզերի ճիշտ ըմբռնումը և վերծանումը մարդու հաջողության բանաձևն է: Եվ այդ հմտությունը անվանում են «Հուզական բանականություն»։