
ՌԵԿՏՈՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՍՈՆԱ ԱՆՈՒՇԵՎԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
E-mail: sonahambardzum.arm@gmail.com
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 1-ին
 - 2007-2011թթ. ավարտել է ք. Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության բաժինը:
 - 2011-2013թթ ավարտել է նույն մասնագիտության մագիստրատուրան:
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐ
- 2020 թ-ից Արցախի Հանրապետության կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ։
 
- 2013թ. -ից Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս:
 - 2020 թ-ից «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ համակարգող, հասարակական և լրատվական աշխատանքների պատասխանատու։ /հասարակական հիմունքներով/
 - 2020-2021 թթ համակարգել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի արտաքին կապերի բաժինը։ /հասարակական հիմունքներով/
 - 2019-2020 թթ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար։
 - 2019-2020 թթ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու։
 - 2019 թ-ից «Իրավագիտություն» կրթական ծրագրի ղեկավար է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։ /հասարակական հիմունքներով/
 - 2010-2012 թթ աշխատել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի համակարգչային բաժնում:
 - 2017, 2023 թթ նշանակվել է ԱՀ Սահմանադրության փոփոխությունների կատարման և իրազեկման հանձնաժողովներում՝ որպես իրավաբան-անդամ։
 
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
- 2008թ. Նախաձեռնող խմբերի զարգացման թրեյնինգ:
 - 2018թ. Ժամանակի կառավարում թրեյնինգ:
 - 2018թ. Հաղորդակցման հմտություններ թրեյնինգ:
 - 2019թ. «Որակի ապահովման համակարգի բարելավում:Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն» վերապատրաստում:
 - 2019թ. Կյանքի հմտություններ դասընթաց:
 - 2019թ. Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության բաժնում դասախոսական պրակտիկա:
 - 2020թ. Արաբական Միացյալ Էմիրությունների Hamdan Bin Mohammed Smart University (HBMSU)-ի առցանց դասընթաց
 - 2022 թ. հիշողությունը զարգացնող խաղեր-դասավանդման մեջ
 - 2022 թ. Թոփ-30 խաղային հնարներ զում մանկավարժի համար միջազգային օնլայն-դպրոցի վերապատրաստում։
 - 2023 թ. Կրթության արդի մոտեցումներ վերապատրաստում
 
Հանդես է գալիս Օնլայն աշխատաժողովների բանախոս՝ դասավանդման մեթոդիկա և կրթական խնդիրներ և լուծումներ թեմաներով։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Ես սիրում եմ իմ բակը, Հոգատար Ամանոր և Սուրբ Ծնունդ բարեգործական ծրագրերի նախաձեռնող-հիմնադիր
 - 2010թ. ուսանող- ստեղծագործողների համահայկական մրցույթում զբաղեցրել է մրցանակային առաջին տեղը,
 - 2011թ.-ին արժանացել է Արցախի գրողների միության տարվա մրցանակին / բանաստեղծական շարքի համար/
 - 2012թ. Պոեզիայի միջազգային փառատոնի դափնեկիր է:
 - 2014թ.-ին արժանացել է Պոեզիայի Եվրոպական մրցանակի:
 - 2018թ.-ին աշխատանքի բարձր արդյունավետության համար պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Պատվոգրով:
 - 2018թ.-ին մայրության և գեղեցկության օրվա առթիվ պարգևատրվել է «Ղարաբաղյան վետերանների միություն» կազմակերպության պատվոգրով:
 - 2019թ. Արժանացել է Համազգային Արցախի գրական մրցույթի գլխավոր մրցանակին։
 - 2021 թ արժանացել է «Նարեկացի» կրթագիտական մեդալի։
 - 2023 թ արժանացել է Պոեզիայի միջազգային մրցանակի-Ռումինիայում։
 - Արցախի, Հայաստանի և Բուլղարիայի գրողների միության անդամ է:
 - Տպագրվում է Լիբանանում, Ռումինիայում, Աբխազիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Լոս Անջելեսում և այլուր, ինչպես գրքերով, այնպես էլ պարբերական մամուլում:
 - 3 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է՝ «Ի դեմս արևի» (2009) և «Երկու բառ ունեմ քեզ ասելու» /հայերեն ռուսերեն բաժիններով/ (2012), «Գանգրահեր կարոտ» (2019)
 - «Բառը սահմանի վրա» (2018) գրքի` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին խմբագիր, կազմող:
 - «Երեխայի իրավական կարգախիճակն Արցախի Հանրապետությունում» (2021) ուսումնական ձեռնարկի համահեղինակ։
 - Մանկական երգերի հեղինակ է:
 
