ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՀԱՐԳԵԼԻ՛ ՌԵԿՏՈՐ

Այսօր Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր ` հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Սեդրակյանի տարեդարձն է։
Հարգելի’ պարոն Սեդրակյան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների կողմից ընդունեք ջերմ շնորհավորանքներ և անկեղծ բարեմաղթանքներ։
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ և կորով, արգասաբերություն Ձեր հետագա բոլոր ձեռնարկումներում։
Այսօր շնորհավորանքի ու վաստակած երախտիքի խոսքերը ոչ միայն Ձեր կատարած հսկայական աշխատանքի , այլև մարդկային որակների արժանի գնահատականն են:
Շնորհակալ ենք ձեր նվիրվածության և աշխատասիրության համար, որի վկան Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն է՝ իր հանրօգուտ, սերունդներ կրթող, հոգեկան առողջության պահպանման ոլորտում ինքնատիպ ներդրումներ ունեցող շրջանավարտներով։
Մաղթում ենք մեծ հաջողություններ նպատակների ու գաղափարների իրականացման գործում։
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով