Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» և «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրերի ուսանողների համար իրականացված սոցիալ-հոգեբանական հմտությունների զարգացման ամառային դպրոց-2024 ծրագրի առաջին օրը հագեցած անցավ Աղավնաձորի հրաշք բնության և համալսարանի փորձառու պրոֆեսորադասախոսական, ակտիվ ուսանողական կազմերի ներդաշնակությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի հովանավոր, համալսարանի ռեկտոր, հ․գ․դ․ պրոֆեսոր Ս․ Սեդրակյանը՝ կարևորելով ոչ ֆորմալ միջավայրում հմտությունների ու կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրի մեկնարկը, օրերի հագեցվածությունը և ուսանողների ոգևորվածությունը։
Օրերի ժամային գրաֆիկը և կանոնները ներկայացրեց ծրագրի կազմող-պատասխանատու, ռեկտորի խորհրդական-իրավախորհրդատու Ս․ Համբարձումյանը։
Մասնակիցների ինքնաներկայացմանը հաջորդեցին հոգեբաններ, հ․գ․թ․, դոցենտ Հ․ Պետրոսյանի և Լ․ Վարդանյանի ինտերակտիվ դասախոսությունները, սպորտային մրցույթները և օրն ամփոփվեց ռեկտոր Ս․ Սեդրակյանի հետ հոգեբանական զրույցով, խարույկի շուրջ ազատ ժամանցով։