Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանողուհի Մելինա Պետրոսյանն անցկացրեց Արտթերապիայի ծրագիր՝ նկարում ենք մեր հույզերը։
Մասնակիցները դրական գնահատեցին դասընթացը, որը
Օգնեց բարձրացնել ինքնագնահատականը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ,
Նպաստեց արտահայտել, ճանաչել ու բացահայտել սեփական հույզերը,
Ձևավորեց շփման հմտություններ։
Այս հոգեշտկողական ծրագիրն օգնեց ճանաչել և հաղթահարել վախերը, թաքնված ապրումներն արտահայտելով թղթին։ Մասնակիցները ստացան անակնկալ նվերներ և օգտակար հմտություններ։