Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր:

Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս․Սեդրակյանը պարգևատրվեց ԱՎ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շնորհակալագրով։

«Գրադարանի գրքային ֆոնդի համալրումն ազգային և համաշխարհային կարևոր նշանակության գիտական գրականությամբ՝ որպես մտավորականի իմ առաջնային նպատակներից է»,- ասաց հ․գ․դ․, պրոֆեսոր Ս․ Սեդրակյանը։

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը շնորհավորում է գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ: