«Ուրարտու» համալսարանի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները դասախոս՝ մ.գ.թ. դոցենտ Մայրանուշ Գևորգյանի նախաձեռնությամբ այցելեցին «Դիա Լոգ» հոգու և մտքի ներդաշնակ զարգացման կենտրոն, ծանոթացան.
Ավազի հետ դիագնոստիկ և թերապևտիկ աշխատանքի առանձնահատկություններին
Ուսումնասիրեցին
Ավազե սեղանի վերլուծության եղանակները
Քննարկեցին
Ավազաթերապիայում կիրառվող ֆիգուրների տեսակների, դրանց սիմվոլիկ նշանակության մասին։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
 Ավազաթերապիան արտթերապիայի տեսակն է, որն օգտագործում է ավազի, տարածության և ֆիգուրների ռեսուրսները՝ այցելուին հոգեբանական օգնություն տրամադրելու համար:
 Ավազաթերապիան հնարավորություն է տալիս լիցքաթափվել հուզական բոլոր դրսևորումներից, կապ հաստատել սեփական անձի և արտաքին աշխարհի միջև, շոշափել ներքին, խորքային ԵՍ-ը, վերականգնել հոգեկան ամբողջությունը, հասկանալ, գիտակցել սեփական ներաշխարհի յուրօրինակ կերպարները: