Հայաստանում, ինչպես աշխարհի բոլոր երկրներում կան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին, և մեր բոլորիս պարտքն է օգնել և ձեռք մեկնել նրանց, քանի որ նրանք էլ մեր հասարակության լիիրավ անդամներ են:
 Դեկտեմբերի 3-ին աշխարհը նշում է հաշմանդամների միջազգային օրը:
Օրվա առիթով Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարնում կազմակերպվել էր դաս՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին:
 Դասի ընթացքում «Հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողուհի Սրբուհի Գետևոնյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները:
Դասախոս՝ Ջ. Բաղդասարյան