2025 թ․ հունվարի 17-ին Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը միջազգային համագործակցության շրջանակներում մասնակցել է «Ներառական կրթության զարգացման արդի հիմնախնդիրները Ղրղզստանում» միջազգային գիտագործնական գիտաժողովին՝ նվիրված Ղրղզստանի Ժ․Բալասագինի անվան ազգային համալսարանի 100-ամյակին։
Գիտաժողովին մասնակցում էին ՂՀ կրթության և գիտության նախարարությունը, ՂՀ աշխատանքի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը, ՂՀ նախարարների կաբինետին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող խորհուրդ, ՂՀ և արտասահմանյան երկրների բուհերի ներկայացուցիչներ, մանկական վերականգնողական կենտրոններ, փորձնական դպրոցներ և մանկապարտեզներ:
Գիտաժողովի նպատակն է նպաստել ներառական կրթության համակարգի զարգացմանը ՝ դպրոցների ուսուցիչների և կրթական կազմակերպությունների պրոֆեսորադասախոսական կազմի կարողությունների բարձրացմանն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցման նոր ծրագրերի հարմարեցման միջոցով:
Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ նաև «Ուրարտու» համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Ջեմմա Սամվելի Բաղդասարյանը՝ «Ներառական կրթությունը հանրակրթական դպրոցների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական պատրաստության մակարդակը Հայաստանում» թեմայով։