Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսանող Էրիկ Հարությունյանը Բելառուսի թենիսի բաց առաջնության արդյունքներով տղամարդկանց մենախաղում բացարձակ հաղթող է ճանաչվել։
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 150 բելառուս մարզիկ, ինչպես նաև թենիսիստներ Ուզբեկստանից։
Այս հաղթանակը նրա տաղանդի, համառության և սպորտին անմնացորդ նվիրվածության վկայությունն է:
20-ամյա մարզիկը նվաճել է երեք չեմպիոնական տիտղոս։
Շնորհավորում ենք մեր ուսանողի հերթական նվաճման կապակցությամբ, մաղթում՝ ուժ ու եռանդ, հաջողություններ և՛ ուսման մեջ, և՛ թենիսի ոլորտում: