Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի պրոֆեսոր Հ.Թութունջյանի անվան գրադարանը համալրվել է նոր գրքերով:
Գրադարանի գրքային ֆոնդի համալրումը շարունակում է մնալ համալսարանի գլխավոր առաքելություններից մեկը, որի շնորհիվ ուսանողներին հասանելի են դառնում իրենց մասնագիտական ոլորտում անհրաժեշտ հայ և արտասահմանյան գրականության գրքեր։