«Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները, Հոգեվերլուծության հիմունքները առարկայի շրջանակում, դասախոս Ռուզաննա Մկրտչյանի ղեկավարությամբ անցկացրին «Ֆրեյդի վերջին սեանսը» ֆիլմի դիտում-քննարկում:
Ֆիլմի ընթացքում 20-րդ դարի 2 հանճարեղ մտքի տիտանների երկխոսությունը հանգեցրեց նրան, որ ուսանողները դիտման ու քննարկման ընթացքում անդրադարձան ֆիլմի բովանդակությանը, տեղի ունեցող իրադարձություններին, բացահայտեցին և առանձնացրին հոգեբանության մի շարք կարևոր ասպեկտներ `
  • միջանձնային հարաբերություններ,
  • ներանձնային կապվածություններ,
  • պերենոս,
  • թրիգեր, կյանքի իմաստի և կրոնի մի շարք վառ օրինակներ։