«Ուրարտու» համալսարանի մագիստրոսի կրթական ծրագրի ուսանողներն հոգեախտորոշում առարկայի շրջանակում իրենց նախընտրած թեմայի շուրջ ներկայացրեցին ինքնուրույն վերլուծական աշխատանքներ, ինչպես նաև որոշ տեխնիկաների գործնական կիրառմամբ փաստեցին առարկայի շրջանակում ձեռք բերված գործնական հմտություններն ու որպես հոգեբան-հետազոտող ձևավորված կարողունակությունները։
Բաց դասը նպաստեց ուսանողների տեսական և գործնական գիտելիքների խորացմանը, զարգացրեց վերլուծական մտածողությունը, հաղորդակցման հմտությունները , նպաստեց մասնագիտական հետաքրքրության բարձրացմանը և ուսումնական նյութի ավելի արդյունավետ յուրացմանը։