Սեպտեմբերի 12-ին, «Ուրարտու» համալսարանի ռեկտոր, հ․գ․դ․, պրոֆեսոր Ս․ Սեդրակյանը մասնակցեց Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցում տեղի ունեցած բրիտանացի հոգեբան Նորման Դիքսոնի՝ «Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։

Գրքի գիտական համախմբագիր պրոֆեսոր Սեդրակյանը խոսելով գրքի արդիականության և կարևորության մասին՝ ընգծեց.

«Գրքում արծարծվող հարցերը կարող են օգտակար լինել ոչ միայն հոգեբանների և սոցիալական գիտությունների մասնագետների, այլև քաղաքական գիտության, կառավարման և կրթության ոլորտում աշխատողների համար։ Այն հնարավորություն է տալիս ապագա մասնագետներին ավելի խորությամբ հասկանալու առաջնորդության, կառավարման և պատասխանատվության հոգեբանական կողմերը»։

Ավելին կարող եք դիտել այստեղ՝  https://www.youtube.com/watch?v=jvcyWUDo_hY&t=1982s