Ձևաչափ՝ առկա
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն
Տևողությունը՝ 10 շաբաթ, 30 ակադեմիական ժամ, հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 16-ը
Յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 14:45
Արժեքը՝ 50 000 ՀՀ դրամ
Զեղչ՝ «Ուրարտու» համալսարանի ուսանողներին՝ 100%
շրջանավարտներին՝ 50%
այլ բուհերի ուսանողներին՝ 20%
Դասընթացը նախատեսված է
• Հոգեբանության և սոցիալական աշխատանքի ուսանողների համար, ովքեր ուզում են ձեռք բերել գործնական գիտելիքներ։
• Գործող հոգեբանների և խորհրդատուների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական գործիքակազմը։
• Բժիշկների ու առողջապահական ոլորտի մասնագետների համար, ովքեր աշխատում են հոգեկան առողջության ոլորտում։
• Կրթության և սոցիալական աշխատանքի մասնագետների համար, ովքեր շփվում են երիտասարդների, ընտանիքների կամ խոցելի խմբերի հետ։
• Այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են ինքնօգնությամբ կամ անձնական զարգացմամբ, ու ցանկանում են սովորել, թե ինչպես է ճանաչողական թերապիան օգնում հաղթահարել սթրեսը, անհանգստությունը կամ բացասական մտածողության մոդելները։
Առավելություններ
• Գործնական մոտեցում – ոչ միայն տեսական գիտելիք, այլև իրական տեխնիկա ու վարժություններ։
• Փորձառու խոսնակ – Յուրիի Զարեցկի- հ.գ.թ.,դոցենտ Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ամբիոնի դոցենտ
• Օգտակարություն առօրյա կյանքում – ստացած գիտելիքները կիրառելի են թե՛ մասնագիտական, թե՛ անձնական զարգացման մեջ։
• Ժամանակակից մեթոդաբանություն – հիմնված է միջազգային ճանաչողական-վարքաբանական թերապիայի (CBT) լավագույն փորձի վրա։
• Վկայագիր – դասընթացի ավարտին կտրվի հավաստագիր։
• Ցանցային կապեր – հնարավորություն է ծանոթանալու ոլորտի այլ մասնագետների և ուսանողների հետ։
Գրանցվի՛ր https://forms.gle/DowhwRL5T1DSJCYs6
Հարցերի դեպքում (+374)98528243


