Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր, հ.գ.թ. Ջ.Բաղդասարյանը ս․թ․ սեպտեմբերի 25-ին և 26–ին մասնակցել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովը միջազգային էր, որի նպատակն էր միավորել հայաստանյան և միջազգային հեղինակավոր բուհերի մասնագիտական ներուժը՝ խթանելու համար փորձի փոխանակումը, նպաստելու մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացմանը:

 Գիտաժողովի ընթացքում քննարկվել են կրթության զարգացման արդի հիմնախնդիրները, լուսաբանվել են մանկավարժության, հոգեբանության և դասավանդման մեթոդիկաների զարգացման արդի միտումներն ու հեռանկարները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, հնարավոր արդյունավետ լուծումները: