Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։
Ավագ սերունդը մեզ փոխանցում է կենսափորձ, արժեքներ և դասեր, որոնք դառնում են հիմք ապագա սերունդների զարգացման և դաստիրակության համար։
Այսօր և ամեն օր մաղթում ենք մեր տարեցներին առողջություն, հոգատարություն և արժանապատիվ կյանք։


