Արտ-թերապիայի այս դասը իսկապես յուրահատուկ էր։
Դասի ընթացքում ուսանողների հետ ստեղծագործական ճանապարհորդության կատարեցինք դեպի «Ծնողական սունդուկը»։
Դասի ընթացքում ուսանողները իրենց ձեռքով նկարեցին այդ խորհրդանշական սունդուկը՝ պատկերացնելով, որ դրա մեջ դրված են իրենց ծնողներին հիշեցնող իրերը։ Յուրաքանչյուրը պետք է ընտրեր այդ իրերից երեքը՝ փորձելով հասկանալ, թե ինչու հենց դրանք են իրենց համար ամենաթանկը։
Սա դարձավ ոչ միայն ստեղծագործական վարժություն, այլև զգացմունքային հանդիպում սեփական հիշողությունների, ընտանիքի արժեքների և սրտի ամենախորունկ անկյունների հետ։
Դասի ավարտին ամեն սունդուկ յուրահատուկ պատմություն էր՝ գրված գույներով ու սիրով։
Այս սունդուկը ոչ թե փայտից էր, այլ զգացմունքներից՝ լցված շնորհակալությամբ, ջերմությամբ և այն լույս հիշողություններով, որոնք մենք ուզում ենք հավերժ պահել մեր սրտերում։
Դասախոս՝ Սրբուհի Մովսիսյան








